Ավանեսյանի նպատակներն արդարանում են. հերթը ՔՊ վարչության ընտրություններինն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նպատակները կարծես թե դառնում են իրականություն, մնաց կատարվեն ՔՊ վարչության հետ կապված նրա նկրտումները։
Բանն այն է, որ բացի նրանից, որ Ավանեսյանը իրեն ենթարկեցրեց մարզային բժշկական կենտրոնները, հիմա էլ գործընթացն այլ ուղղությամբ է տանում, եւ այսօր առողջապահության նախարարի ենթակայության տակ է անցնելու «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն։
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է՝ նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021-2026թթ. Ծրագրի «Բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավում» 21-րդ կետից, «Հայաստանի Հանրապետությունում առողջապահական ծառայությունների բաշխման սկզբունքների սահմանում, հստակ մեխանիզմների նախատեսում՝ ապահովելու համար նեղ մասնագետների կապը առողջության պահպանման առաջնային օղակի հետ» 25-րդ կետից:
Ստացվում է, որ Ավանեսյանը փորձում է խտացնել գույներն ու գոնե մինչեւ ՔՊ վարչության եւ ապա խորհրդարանական ընտրություններ արդարացնել իր աշխատանքի արդյունքները։ Սրա պատճառը մեկն է. Ավանեսյանին հաճախ են մեղադրում, որ նա զբաղվում է յուրաքանչյուր բնագավառով, սակայն ոչ իրեն կցված ոլորտով։ Օրինակ՝ այսօր նախարարության «թեւերի» տակ է առնում այս կենտրոնը, հաջորդիվ կարող է մասնակցել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի մարզային այցին կամ դպրոցի բացմանը։
Կառավարության օրակարգում տեղ գտած այս հարցը վաղ ժամանակների պատմություն ունի։ 2024 թվականին այս նախագիծը բերվել էր, սակայն ինչ-ինչ պատճառներով մնացել էր թղթին։ Այն ժամանակ դեռ աշխատակիցները լքել էին Կենտրոնը՝ պատճառաբանելով, որ բժշկական կենտրոնը վաճառվում է եւ ապագա չեն տեսնում այնտեղ: Հետեւաբար, բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը եւ առողջապահության նախարարություն տեղափոխելը հնարավորություն կտա պահպանել եւ զարգացնել կենտրոնի աշխատանքները:
Այսօր քննարկվելիք նախագիծը բացառապես նույնն է, ինչ նախորդ տարվանը. հետաքրքիր է, թե ինչու Ավանեսյանն այս մասին հիշեց միայն 1 տարի անց, եւ այս թուղթը կրկին դրեց Կառավարության անդամների սեղանին»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան