Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Միասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
Մամուլի տեսություն

Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ միայն իր պահանջների կատարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։ Իսկ ամերիկյան կողմը փորձում է ցույց տալ, թե իրենք ջանքեր են գործադրում այս ուղղությամբ։ Դրա շրջանակներում էլ Դոնալդ Թրամփը նշում է, թե իրենց հաջողվել է Հարավային Կովկասում հրաշք գործել: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ նախագահը փորձում է տարբեր տարածաշրջաններում իրեն դիրքավորել խաղաղություն կառուցողի դերում։ Ընդ որում, ամերիկյան կողմին շատ քիչ է հետաքրքրում, թե հակամարտության կողմերից որ մեկն ավելի շատ զիջումների կգնա, կարևորը՝ ինքը կարողան ցույց տալ, թե խաղաղությանն ուղղված իր ջանքերն արդյունքներ են տալիս։

Բայց դեռ շատ մեծ հարց է՝ Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես խաղաղության հասնելու ճանապարհի՞ն են, թե՞ դա ուղղակի բլեֆ է։ Համենայն դեպս, Ադրբեջանից հնչող հայտարարություններն ու գործողություններն այլ իրավիճակի մասին են վկայում։ Առաջին հերթին Բաքուն ամեն անգամ ցույց է տալիս, որ չի հրաժարվել իր «ավանդական» պահանջներից, ավելին՝ դրանք անընդհատ ավելացնում է։ Նույնիսկ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, որը գնահատվում է որպես կառուցողական, Բայրամովը խոսում է այն մասին, թե Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած «պարտավորությունները», որոնց մեջ է մտնում Սահմանադրությունը փոխելը։ Իսկ Ալիևը խոսում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ թերևս առաջին անգամ առանց այլևայլությունների, ուղիղ նշելով, որ այդ ճանապարհը պետք է վերահսկվի հենց Ադրբեջանի կողմից, քանի որ այդտեղով անցնող ադրբեջանցիները հայ սահմանապահի երես չպետք է տեսնեն։ Այս հայտարարությունից միայն երկու օր անց ՀՀ վարչապետի խոսնակը հանկարծ որոշեց արձագանքել, թե Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքով։ Այնպիսի տպավորություն է, թե հայկական կողմը Աբու Դաբիի հանդիպման ժամանակ «համաձայնել» է «Զանգեզուրի միջանցքի»՝ Ադրբեջանի կողմից արված առաջարկին, այլապես արձագանքը կարող էր շատ ավելի շուտ ու կոշտ լինել։ Իսկ, ընդհանրապես, ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ «հերքող» հայտարարություններին, ապա ժամանակի ընթացքում համոզվել ենք, որ դրանք անգամ լումայի արժեք չունեն, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ ՀՀ իշխանությունները տարբեր հայտարարություններ են արել, բայց իրական կյանքում կատարել են ամբողջովին դրա հակառակը։

Այս թեմայի առումով ուշագրավ է ամերիկացիների հետաքրքրությունը և ճանապարհը 100 տարով վարձակալելու առաջարկը։ Լիովին անհասկանալի է, թե ինչու պետք է ամերիկացիները վարձակալեն Սյունիքով անցնող ճանապարհը և անվտանգություն ապահովեն ադրբեջանցիների համար, սակայն Ադրբեջանով անցնող ճանապարհները, որոնցով կարող են անցնել հայերը, ամերիկացիներին արտապատվիրակելու մասին որևէ խոսք անգամ չկա։ Այլ կերպ ասած՝ չի պահպանվելու փոխադարձության սկզբունքը։ Սյունիքով անցնող ճանապարհը կբացվի ադրբեջանցիների համար, իսկ հայերի համար Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհները կմնան փակ, քանի որ ոչ ոք դրանցով տեղաշարժվելու համար երաշխիքներ չի տրամադրի։ Փաստացի ոչ միայն կխախտվի Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը, այլև մեր երկիրն ավելի խոր շրջափակման ու մեկուսացման մեջ կհայտնվի, հատկապես երբ կտրվի Իրանի հետ մեր ունեցած հարավային սահմանը։

Դրա համար էլ այս օրերին Թեհրանից հայտարարություններ են հնչում, որ իրենք դեմ են միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը։ Ու կոնկրետ մտահոգություն իսկապես կա, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ կարող է փորձել գրավել Սյունիքը։ Ադրբեջանը մեծապես շահագրգռված է, որ Իրանը թուլանա ու ընդունակ չլինի «Զանգեզուրի միջանցքի» հարցում դիմադրել, ու իրենք հնրավորություն ստանան Սյունիքի ուղղությամբ գործողություններ իրականացնել։ Պատահական չէ, որ Իրանի դեմ Իսրայելի կողմից հարվածներ են եղել նաև հենց Ադրբեջանի տարածքից։ Այսինքն, ադրբեջանական կողմը կոնկրետ օգնություն է ցուցաբերել Իսրայելին։ Իսկ վերջին շրջանում կրկին ակտիվացել են այն խոսակցությունները, որ Իսրայել-Իրան նոր բախում կարող է տեղի ունենալ։ Այս ֆոնին իրանական լրատվական խողովակներով տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանը ամրաշինական աշխատանքներ և ծանր ռազմական տեխնիկայի կուտակումներ է իրականացնում Իրանի հետ սահմանի երկայնքով։

Միաժամանակ, այն պարագայում, երբ Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, այլ իր պահանջների հետևողական կատարում, փորձում է հակաիրանական ու հակառուսական հողի վրա սիրաշահել Արևմուտքին։ Թերևս դա է պատճառը, որ Արևմուտքում ոչ միայն աչք են փակում Ալիևի ռեժիմի՝ Արցախում իրագործած պատերազմական ու ցեղասպանական հանցագործությունների առաջ, այլև նույնիսկ նրան գործընկեր են դիտարկում։ Պատահական չէ, որ Շուշիի մեդիաֆորումի ժամանակ իր ունեցած ելույթում Ալիևը կոնկրետ քծնում էր Դոնալդ Թրամփին, իսկ վերջինս էլ սոցցանցի իր էջում տարածում էր պատերազմական հանցագործի ելույթի այդ հատվածը։ Սա մի երևույթ է, որ իրոք պատիվ չի բերում ԱՄՆ նախագահին։ Առնվազն պատիվ չի բերում...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում