Անգամ ՔՊ–ի ընտրություններն է կեղծում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին ՔՊ-ն համագումար է հրավիրել, որի ընթացքում, ինչպես գիտենք, ղեկավար մարմին` նոր վարչություն է ընտրվելու։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, գործող 15 հոգանոց կազմն ընդլայնվել է 5-ով, կանանց քվոտան է մեծացել։
Մոտավոր հայտնի է, թե ովքեր են ընդգրկվելու նոր վարչության կազմում, ավելի ճիշտ՝ ում է դուրս թողնելու այդ կազմից Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես տեղեկացրել ենք, պատվիրակներ է գործուղել տարածքային կառույցներ, որ ուղղորդեն, թե ում է պետք ընտրել վարչության անդամ։ ՔՊ-ում գրեթե կասկած չունեն, որ իրենց այն կուսակիցները, որոնց անձնական կյանքը դարձել է հանրային քննարկման առարկա, տեղ չեն գտնելու վարչության կազմում, իհարկե, մեկ-երկու բացառությամբ:
Օրինակ, գրեթե վստահ են, որ չնայած պատգամավոր Հասմիկ Հակոբյանը կաշվից դուրս է գալիս հակաեկեղեցական հարցազրույցներ եւ ընդդիմությանը քլնգող հայտարարություններ անելով, սակայն նա չի լինելու վարչությունում։
Ի դեպ, նա եւ Հերիքնազ Տիգրանյանն այն ՔՊ-ականներն են, ովքեր սկզբից մինչեւ վերջ կարդացել են Հովիկ Աղազարյանի անձնական նամակագրությունը եւ խմբակցության ներսում վրդովմունք հայտնել, թե ինչպես կարելի է այսքան խուժան, այսքան անբարոյական լինել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան