Հեղուկ գազը մի գիշերում թանկացել է ևս 20 դրամով․ ի՞նչ այլընտրանք են մտածում ներկրողները
Առավոտ բարի լույսով հեղուկ գազը կրկին թանկացել է՝ դառնալով 200 դրամ։ Ընդ որում, եթե նախորդ օրերին թանկանում էր 10-ական դրամով, ապա այս անգամ մեկ գիշերվա ընթացքում թանակցել է միանգամից 20 դրամով։ Իհարկե, մայրաքաղաքում և մարզերում դեռ կան որոշ լցակայաններ, որտեղ ավելի մատչելի է, բայց խոշոր ներկրողները հիմնականում թանկացրել են, որովհետև շուկայում գին թելադրողն իրենք են և գների թանկացումն առաջինը իրենք են իրենց վրա զգում։
Մեզ ասացին, որ թանկացումը պայմանավորված է ոչ միայն վրացիների կողմից արհեստական խոչընդոտներ առաջացնելով և հայկական գազատարների վարորդներից կաշառք պահանջելով, ինչն ավտոմատ ազդում է գազի ինքնարժեքի վրա, այլև ՌԴ-ում այս սեզոնին առաջացող դեֆիցիտով, ինչի պատճառով էլ ռուսական շուկայում գազի գները օր-օրի բարձրանում են։ Օրինակ՝ վերջին մեկ-երկու օրում ՌԴ-ում հեղուկ գազը թանկացել է մոտ 40 տոկոսով, ինչն էլ ինքնաբերաբար նպաստել է առանց այդ էլ վրացիների քմահաճույքների պատճառով բավականին թանկ գնով Հայաստան հասնող հեղուկ գազի ինքնարժեքի ու շուկայական արժեքի վրա։ Այս ամենը կարող էր կարգավորվել ՀՀ կառավարության և անձամբ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ջանքերով, եթե ուզենային ու ամենակարևորը՝ կարողանային ճիշտ բանակցել վրացիների հետ, բայց Պապոյանը զբաղված է ֆեյսբուքում անիմաստ գրառումներ անելով և վրացիների դեմ Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտե «գործ տալով», փոխանակ գնա և նորմալ բանակցի նրանց հետ։
Մեր տեղեկություններով՝ հեղուկ գազ ներկրողները արդեն բանակցություններ են վարում իրանցի գործընկերների հետ, որ կարողանան ավելի մատչելի գնով իրանական գազ ներկրել։ Ընդ որում, իրանական գազը, չնայած տարբեր կարծիքների, ամռանը շատ ավելի լավ է աշխատում, քան ռուսական գազը, փոխարենը վատ է աշխատում ձմռանը՝ սառը ջերմաստիճանին, ու թերևս դա է պատճառը, որ շատերը խուսափում են իրանական գազ ներկրելուց։ Բայց անկանխատեսելի տատանումներով ռուսական գազի կողքին Իրանից ու նաև Իրաքից ներկրվող գազն այս պահին կարող է օպտիմալ այլընտրանք լինել։
Վահե Մակարյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...