Եկեղեցու կանոնագիրքն էլ չի կարդացել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը թեպետ օրեր առաջ հրապարակեց Եկեղեցու դեմ գործողությունների ծրագիր, որով պատրաստվում է ոչ միայն կաթողիկոսին փոխել, այլեւ Հայ առաքելական եկեղեցու կանոնագիրքը, սակայն թիմում չեն ուզում հավատալ Վեհարանը գրոհելու ծրագրին։
Ոմանք նույնիսկ Էջմիածնի հրապարակում «հոգեւոր հավաք» անելուն են կասկածում, որը, ըստ որոշ տեղեկությունների, պետք է տեղի ունենա այսօր կամ վաղը։ Ասում են, որ Փաշինյանի հույսը Վեհափառի վախն է։
Թիմում ոմանք նույնիսկ տարակուսած են՝ Փաշինյանը մի կողմից կաթողիկոսին մեղադրում է Եկեղեցու կանոնագիրքը, կուսակրոնությունը խախտելու համար, բայց օրեր առաջվա իր ծավալուն գրառման մեջ մի ամբողջ շարք պնդումներ է անում, որոնք հակասում են Հայ առաքելական եկեղեցու ներկայիս կանոններին։
Դիցուք՝ ասում է, թե կաթողիկոսին Վեհարանից հեռացնելու եւ փիլոնազրկելու պարագայում կաթողիկոսական տեղապահը կլինի որեւէ ամուսնացյալ քահանա, որը չի հավակնի կաթողիկոսի դերին։
Եկեղեցական կանոնով՝ քահանան տեղապահ չի կարող լինել, եւ, ընդհանրապես, տեղապահ նշանակում են այն դեպքում, եթե կաթողիկոսը գահից հրաժարվում է կամ վախճանվում։ Տեղապահի նկատմամբ էլ գործում են նույն պահանջները, ինչ կաթողիկոսի։ Նա պետք է լինի եպիսկոպոս եւ չամուսնացած։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան