Ուկրաինան առաջին անգամ գազ կգնի Ադրբեջանից
Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով, հայտարարել է «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Սերգեյ Կորեցկին։
Հուլիսի սկզբին Ուկրաինայի այն ժամանակվա էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն իր ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շախբազովի հետ քննարկել է Ադրբեջանից գազի մատակարարման հնարավորությունը։
«Ուկրաինան առաջին անգամ է ադրբեջանական գազ ներմուծում Տրանսբալկանյան միջանցքով։
SOCAR խմբի SOCAR Energy Ukraine ընկերության հետ գազի գնման առաջին համաձայնագիրը կնքվել է։ Փորձնական մատակարարումն իրականացվում է Բուլղարիա-Ռումինիա-Ուկրաինայի սահմանային երթուղով։
«Սա փոքր, բայց ռազմավարական առումով կարևոր քայլ է, որը բացում է երկարատև համագործակցության ճանապարհը», - գրել է Կորեցկին իր Ֆեյսբուքյան էջում (Ռուսաստանի Դաշնությունում արգելված է որպես ծայրահեղական):
Հունիսի 9-ին ուկրաինացի խորհրդարանական Ալեքսեյ Կուչերենկոն հայտնեց, որ Ուկրաինան այս ձմռանը կարող է բախվել գազի իրական դեֆիցիտի. ջեռուցման սեզոնն անցկացնելու համար պակասում է մոտ 10 միլիարդ խորանարդ մետր վառելիք։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»