Արևային էներգետիկան բերում է հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը
Աշխարհի անցումը վերականգնվող էներգիայի աղբյուրներին հասել է «շրջադարձային կետի», և այնպիսի աղբյուրներ, ինչպիսիք են արևային և հողմային էներգիան, կդառնան ավելի էժան և տարածված։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի երկու նոր զեկույցներում։
Ըստ ՄԱԿ-ի մի քանի գործակալությունների կողմից պատրաստված «Հնարավորությունների պահը բռնելու մասին» զեկույցի՝ 2024 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության 74%-ը բաժին է ընկել արևային, հողմային և այլ էկոլոգիապես մաքուր աղբյուրներին։ Միաժամանակ, անցյալ տարի նոր տեղակայված հզորությունների 92,5%-ն ապահովվել է հենց վերականգնվող աղբյուրներով։
Ըստ Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) առանձին զեկույցի՝ 2024 թվականին աշխարհում էլեկտրաէներգիայի ամենաէժան երեք աղբյուրներն են եղել՝ ցամաքային հողմային էներգիան, արևային վահանակները և նոր հիդրոէներգետիկան։ Արևային էներգիան 41%-ով ավելի էժան է դարձել, քան հանածո վառելիքը, իսկ հողմային էներգիան՝ 53%-ով։ «Հանածո վառելիքի դարաշրջանը մոտենում է իր ավարտին», — ասվում է զեկույցում։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»