Չինաստանը գրավում է «կանաչ» էներգիայի համաշխարհային շուկան
Այսօր Չինաստանին բաժին է հասնում հողմային և արևային էներգետիկայի ոլորտում նոր նախագծերի մոտ 75%-ը: Երկիրը ոչ միայն պահպանում է առաջատար դիրքը, այլև ավելացնում է տեմպերը. Չինաստանում արդեն կառուցվում է 510 ԳՎտ նոր հզորություն, իսկ ընդհանուր նախագծային ներուժը գերազանցում է 1,3 ՏՎտ-ը:
2025 թվականի սկզբին Չինաստանում հողմային և արևային էներգետիկայի ընդհանուր տեղակայված հզորությունը հասել է 1,4 ՏՎտ-ի, ինչը կազմում է համաշխարհային ցուցանիշի 44%-ը և գերազանցում է ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Հնդկաստանի ընդհանուր հզորությունները միասին վերցրած:
Պատմության մեջ առաջին անգամ այս տարվա առաջին եռամսյակում վերականգնվող աղբյուրներից ստացված էներգիան գերազանցել է ջերմային էներգետիկան՝ ապահովելով երկրի ընդհանուր էլեկտրաէներգիայի 22,5%-ը: Նոր օբյեկտների մեծ մասը կենտրոնացած է հյուսիսային և արևմտյան շրջաններում, ինչպիսիք են Սինցզյանը և Ներքին Մոնղոլիան, որտեղ իրականացվում են խոշոր կենտրոնացված կոմունալ նախագծեր:
Հենց այստեղ է նախատեսվում կառուցել պլանավորված արևային և հողմային հզորությունների մոտ 40%-ը: 2021 թվականին պետական սուբսիդիաների չեղարկումից հետո ոլորտը ժամանակավորապես դանդաղել էր, սակայն այժմ կրկին ցուցաբերում է բուռն աճ: Փորձագետների կանխատեսումներով՝ 2025 թվականը ռեկորդային կլինի նոր հզորությունների գործարկման ծավալներով, և Չինաստանի էներգետիկ անցումն ավելի ու ավելի է ազդում համաշխարհային լանդշաֆտի վրա:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»