Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մամուլի տեսություն

Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Փաշինյանի իշխանությունը նպատակադրվել է «իրենով անել» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, խոսվում է պետականացման կամ ազգայնացման մասին: Առայժմ իշխանությունը բավարարվել է ընկերության ժամանակավոր կառավարիչ նշանակելով ու կադրային ջարդով: Սեփականատիրոջ փոփոխության հարց դեռ բացահայտ չի դրվել: Մյուս կողմից՝ սեփականատերերը դիմել են Ստոկհոլի Առևտրի պալատի արբիտրաժի ինստիտուտ, որը միջանկյալ որոշում է կայացրել՝ կառավարությանը պարտադրելով ձեռնպահ մնալ ընկերության դեմ կամայական քայլերից, այդ թվում՝ ընկերության կառավարման կազմը փոփոխելուց: Փաշինյանի կառավարությունը գործնականում դիրքավորվել է այնպես, որ միջազգային արբիտրաժի որոշումը «չորով» չի կատարելու, և՝ վերջ: Չնայած, շատ մասնագետներ պնդում են, որ չկատարել չեն կարող, պարզապես փորձելու են ձգձգել: Սա, ինչպես ասվում է՝ հակիրճ նախապատմությունը:

Եվ ահա, օրերս արդարադատության նախարարը հայտարարել է. «Եթե բանը հասնի պետականացմանը կամ ազգայնացմանը, կամ գերակա շահ ճանաչելու հիմքով որևէ գույքի սեփականության իրավունքի փոխանցմանը, միանշանակ դա հատուցելի է լինելու: Եվ որևէ անգամ, անգամ քաղաքական սուր հայտարարությունների պարագայում, խոսք չի գնացել այն մասին, որ հատուցում չի տրվելու»:

Հասկանալի է՝ խոսքը ՀԷՑ-ի սեփականատերերին հատուցում տալու մասին է: Ինչ կարելի է ասել այս առնչությամբ: Առաջինը. բնականաբար, սեփականատիրոջը (սեփականատերերին) պետք է տրվի փոխհատուցում, եթե իշխանությունը վերցնում է նրա սեփականությունը: Ու դա, կներեք, «լավություն անել» չէ: Դա հստակ պարտավորություն է: Սահմանադրորեն պաշտպանված սեփականատիրության իրավունքի իրացման ապահովում: Այսինքն, հատուցում ցանկացած պարագայում չեն էլ կարող չտալ: Բայց այստեղ նախ՝ հարցն այն է, թե ինչպիսի փոխհատուցում կառաջարկվի իշխանության կողմից, ու դրան ինչպես կվերաբերվի սեփականատերը:

Ի վերջո, իշխանություններն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իրենք ՀԷՑ-ը խլում են: Եվ «խլելու» դեպքում, էլի՝ բնականաբար, միջազգային դատարաններ, արբիտրաժներ է հարցը գնալու, իսկ դրա հետևանքով խոշոր հատուցումների վճարումներ են մնալու պետության վզին, ավելի կոնկրետ՝ պետական բյուջեի վրա: Նույնիսկ փոխհատուցման դեպքում, եթե սեփականատերը համարի, որ առաջարկված փոխհատուցումը լիարժեք չէ, կամ գնահատի որպես սեփականության իրավունքի խախտում (ինչն ակնառու է), էլի դատական պրոցես է գնալու, կանխատեսելի՝ գործարքներն անվավեր ճանաչելու կամ առնվազն լիարժեք հատուցման պահանջի բավարարմամբ:

Այսինքն, ցանկացած պարագայում, պարզ է երկու բան.

-Առաջինը՝ լինելու է դատական պրոցես, որը, մեծ հավանականությամբ, ավարտվելու է փոխհատուցման պահանջի բավարարմամբ:

-Երկրորդը՝ դրա դիմաց ծախսը, ֆինանսական բեռը մնալու է պետական բյուջեի, պարզ ասած՝ հարկատուների վրա:

Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները բավարարելու համար վճարելու է «հպարտ քաղաքացին»: Սրա մասին են զգուշացնում բազմաթիվ փորձագետներ, սրա մասին են զգուշացնում տնտեսագետներ, իրավաբաններ, ոլորտի մասնագետներ:

Ի լրումն՝ արդարադատության նախարարը խոսում է այն մասին, որ արբիտրաժի որոշումը կարող են և չկատարել՝ հղում անելով Նյու Յորքի կոնվենցիային, որը ներպետական դատարաններին «թույլ է տալիս մերժել նման որոշման կատարումը, եթե այն «հակասում է հանրային կարգին»»: Ի դեպ, իրավաբանները կարծիք են հայտնում, որ նախարարն ըստ էության այս հայտարարությամբ նախապես ուղղորդում է «ներպետական դատարանին», թե ինչ հիմքով մերժեն մյուս կողմին, եթե հայց ներկայացնեն՝ արբիտրաժի որոշումը կատարելու պահանջով:

Բայց դա դեռ մի կողմ:

Նախարարի խոսքում մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք կա: Նրա խոսքի թեականությունը, վերը մեջբերված նախադասության սկզբում հնչող «եթե»-ն:

Ասել կուզի՝ չի բացառվում, որ ՀԷՑ-ը վերցնելու այդ գործընթացը մինչև վերջ չի գնա, ավելին՝ ինչ-որ մի պահի այն կարող է դադարեցվել: Հնարավոր կամ ենթադրելի է, որ այդ «ինչ-որ մի պահը» սպասվող ընտրություններից հետո վրա կհասնի:

Ու սա ամենահավանականն է, քանզի ակնհայտորեն գործ ունենք բացառապես քաղաքական պրոցեսի հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերն ուղղված են առաջիկա ընտրություններին: Տեսեք, օրերս ՀԷՑ «ժամանակավոր կառավարչի գրասենյակը» հաղորդագրություն տարածեց ՀԷՑ-ի «աղետալի վիճակի» մասին: Բառացի. «ՀԷՑ ՓԲԸ-ի էլեկտրատնտեսությունն այս պահին գտնվում է տեխնիկապես բավականին վատթար վիճակում և ֆիզիկական մաշվածության մեջ, իսկ որոշ դեպքերում անգամ՝ հետագա շահագործման համար հիմնականում ոչ պիտանի վիճակում»: Պարզ է, որ սա արվում է հենց Փաշինյանի քաղաքական քմահաճույքները բավարարելու, այսինքն՝ վերը նշված նախընտրական տրամադրությունների համատեքստում: Իշխանությունը վտանգ է տեսնում ի դեմս Սամվել Կարապետյանի, որ կարող է ընդդիմադիր դաշտի մերանի դեր կատարել: Ուստի, Փաշինյանին պետք է ՀԷՑ-ի պրոցեսն օգտագործել՝ Սամվել Կարապետյանին, «Տաշիր գրուպին» վարկաբեկելու համար, ցույց տալու համար, թե տեսեք՝ որքան վատ կառավարիչ են եղել, ոնց են «թալանել», ոնց են «ավիրել»: Այստեղ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունը տարածվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելուց ընդամենը 2 օր անց: Հարց է ծագում՝ երկու օրվա մեջ այդ ի՞նչը ու ինչպե՞ս հասցրեցին ուսումնասիրել, վիճակը պարզել ու ամփոփել, «էլեկտրատնտեսության» ո՞ր մասին ծանոթացան, որ մի հատ էլ նման՝ «արցունք քամող» հայտարարություն են տարածում: Այսինքն, ակնհայտ է, որ իշխանության կողմից ի սկզբանե խնդիր է դրված սևացնել, հակաքարոզչություն իրականացնել Սամվել Կարապետյանի ու «Տաշիր գրուպի» դեմ: Դրա համար էլ այս ամբողջ «բոլոլան» սարքեցին, ու սպասելի է, որ առաջիկայում «ահասարսուռ» այլ «բացահայտումներ» կանեն, որոնց գերակշիռ մեծամասնությունը կա՛մ համարյա թե իրականության հետ որևէ աղերս չի ունենա, կա՛մ պարզապես հնարածին, կեղծ տեղեկություն կլինի, ինչը բնորոշ է այս իշխանությանը:

Մյուս կողմից՝ «արագի մեջ» իրականացվում է կադրային կոտորած. աշխատանքից հեռացվում են փորձառու կադրերը, նշանակվում են քպականներ, որոնք ոչ մի կապ չունեն համակարգի հետ: Դե, ինչպես բոլոր դեպքերում. փողոցից պատահական մեկին դնում են պաշտոնի, կարևորը՝ քպական կամ «նիկոլական» լինի: Թե ինչ կլինի տվյալ ոլորտի հետ, Նիկոլ Փաշինյանը թքած ունի: Ինչպես և երկրի ու ժողովրդի վրա: Սա ևս խոսում է քաղաքական, նախընտրական տրամադրությունների մասին. մի կողմից՝ քպականներին գործով են ապահովում՝ «Տաշիրի» հաշվին, մյուս կողմից՝ ղեկավար պաշտոններում «սվոյների» դնելով՝ հույս ունեն ընտրություններում արդյունք ապահովել:

Մի խոսքով, ամեն օր ամեն քայլով իշխանություններն ապացուցում են (արդեն չեն էլ թաքցնում), որ գործ ունենք բացառապես քաղաքական գործընթացի հետ. որը տեղավորվում է առաջիկա ընտրությունների «տրամադրությունների» մեջ, բայց չի տեղավորվում օրենքի և օրինականության դաշտում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում