Չինաստանը կառուցում է ավելին, քան Եվրոպան կարող է միացնել. վայրկյանում 100 արևային վահանակը միայն սկիզբն է
Չինաստանը կրկին զարմացնում է իր մասշտաբներով. միայն մայիսին երկիրը տեղադրել է 230 միլիոն արևային վահանակ: Դա համարժեք է վայրկյանում մոտ 100 վահանակի: Եվ ոչ թե խոսքերով, այլ գործնականում մայիսի վերջին երկրի արևային էներգիայի հզորությունը գերազանցել է 1 տերավատտը: Եվ դա դեռ սահմանը չէ, գրում է pravda.ru–ն:
2025 թվականի սկզբից ի վեր Չինաստանը միայն ֆոտովոլտային կայանքների միջոցով իր էներգետիկ համակարգին ավելացրել է 198 գիգավատ հզորություն: Համեմատության համար նշենք, որ միայն մայիսին կառուցվել է 93 գիգավատ, ինչը գերազանցում է Լեհաստանի, Նորվեգիայի կամ Շվեդիայի նման երկրների ամբողջ տարեկան էլեկտրաէներգիայի պահանջարկը: Քամու էներգիայի արտադրությունը նույնպես ավելացել է հինգ ամսվա ընթացքում աճելով 46 գիգավատով։
Ամեն ինչ սկսվել է սակագնային քաղաքականության փոփոխություններից. հունիսի 1-ին Չինաստանը «կանաչ» էներգիայի ֆիքսված գներից անցել է շուկայական մոդելի: Դա առաջացրել է իսկական շինարարական բում. ընկերությունները շտապել են իրականացնել նախագծեր մինչև նոր կանոնների ուժի մեջ մտնելը: Այնուամենայնիվ, նույնիսկ տարվա երկրորդ կեսին սպասվող դանդաղման դեպքում, Չինաստանը կպահպանի իր առաջատար դիրքը համաշխարհային էներգետիկ վերափոխման մեջ։ Դրան նպաստում են հզոր ներքին արդյունաբերությունը և հստակ ռազմավարությունը: Չինաստանը ոչ միայն կառուցում է արևային կայաններ, այլ նաև արտադրում է դրա համար պահանջվող ամեն ինչ՝ վահանակներից մինչև բաղադրիչներ: Հետևաբար, այժմ նա ստեղծում է աշխարհում վերականգնվող էներգիայի բոլոր նոր կայանքների մոտ 60 %-ը: Համեմատության համար նշենք, որ G7-ի բոլոր երկրների միասին վերցրած ցուցանիշը ընդամենը 14 % է:
Այս բումն ուղղակիորեն է կապված ապագայի տրանսպորտի հետ: Արևային և քամու էներգիայի զարգացումը հնարավորություն է տալիս կայուն էլեկտրամատակարարում ապահովել երկրում արագ աճող էլեկտրական մեքենաների ավտոպարկի համար։ Չինաստանը շարունակում է ակտիվորեն զարգացնել ավտոմեքենաների լիցքավորման ենթակառուցվածքները կենտրոնանալով մաքուր էներգիայի վրա։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»