Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Տնտեսություն

Սվալբարդի արևային էլեկտրակայանը հեռավոր Արկտիկայում զրոյական թափոնների էներգիայի օրինակ է

Երբ Ինգե Յորստադը քայլում է հավերժական սառույցի վրայով դեպի Isfjord Radio-ի ճամբարը սնուցող մեծ արևային էլեկտրակայանը, նա միշտ իր հետ հրացան և լուսարձակող ատրճանակ է կրում։ Տեխնիկական խափանումներն այստեղ ավելի հազվադեպ են լինում, քան սպիտակ արջերի հետ հանդիպումները։ Այդ արևային էլեկտրակայանը Սվալբարդի ճանապարհորդության սկիզբն է դեպի վերականգնվող էներգիա, քանի որ հունիսի 30-ին փասկվել է Նորվեգիայի վերջին ածխահանքը, գրում է thebarentsobserver.com–ը։

Այս տարի մայիսի 17-ին Isfjord Radio-ում տոնակատարության կրկնակի պատճառ կար։ Դա ոչ միայն Նորվեգիայի ազգային օրն էր, այլ նաև առաջին լրիվ 24 ժամը, երբ արևային վահանակները ապահովել են ճամբարի ողջ էլեկտրաէներգիան, որը գտնվում է Լոնգյերբյենից մոտ 50 կմ արևմուտք՝ Գրենլանդական ծովի ափին։

Այս կայանը աշխարհի ամենահյուսիսային ցամաքային արևային էլեկտրակայանն է, որը գտնվում է մայրցամաքային Եվրոպայի և Հյուսիսային բևեռի միջև։ Կայանը հագեցած է երկբևեռ մոդուլներով, որոնք կլանում են լույսը։ Քանի դեռ մինչև հունիսի սկիզբը ձյուն է նստած՝ լույսը անդրադարձվում է ստորին բջիջներին առաջացնելով ավելի շատ էներգիա։ Բացի այդ, Շպիցբերգենում արևը չի մայր մտնում ապրիլի վերջից մինչև օգոստոսի վերջ։ «Այստեղ պայմանները կատարյալ են շենքերը արևային էներգիայով սնուցելու համար։ Մենք փակվում ենք ձմռան կեսին, երբ արևը հորիզոնի տակ է», — բացատրել է արևային կայանի շահագործման մենեջեր և բոլոր արհեստների վարպետ Ինգե Յորստադը։

Isfjord Radio–ն հիմնադրվել է 1933 թվականին՝ Շպիցբերգենի բնակավայրերի, ինչպես նաև Բարենցի ծովի հյուսիսում նավարկող նավերի և մայրցամաքային Նորվեգիայի միջև կապ ապահովելու համար։ Ռադիո և բջջային կապերն այժմ հեռակառավարվում են Բոդյոյից և Լոնգյեարբյենից։ Այնուամենայնիվ, այստեղի շենքերը նոր շունչ են ստացել և, հավանաբար, Արկտիկայի ամենահեռավոր անապատային հյուրանոցներն են։ «Ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ են ընտրում շրջակա միջավայրի համար անվտանգ, կայուն լուծումներ առաջարկող ուղղություններ», — ասել է Ինգե Յորստադը և ցույց է տալիս, թե որոնք են այդ տեխնիկական լուծումները։

Նախորդ տարիներին բնակավայրերը էլեկտրաէներգիայով և ջերմությամբ ապահովելու համար այրվում էր գրեթե 200,000 լիտր դիզելային վառելիք, հատուկ նախագծված նոր ինքնուրույն էլեկտրակայանները ապացուցում են, որ Արկտիկան կարող է գլխավորել վերականգնվող էներգիային անցնելու համաշխարհային մրցավազքը։ Հիմա կրճատվել է հանածո վառելիքի սպառումը 70%-ով։

Երբ արևային վահանակներն արտադրում են ավելի շատ էներգիա, քան Basecamp հյուրանոցը կարող է սպառել, ավելորդ էներգիան օգտագործվում է կուտակման մարտկոցը լիցքավորելու համար։ Գլխավոր շենքի նկուղում կան նաև 12 ջրի բաքեր՝ 12,000 լիտր տարողությամբ, որոնք օգտագործվում են որպես ջերմային կուտակիչներ։ Տաքացված ջուրն այնուհետև օգտագործվում է շենքերը գիշերը տաքացնելու համար, երբ արևը այնքան ուժեղ չէ, որքան ցերեկը։

Վեց շարքերով 360 երկկողմանի վահանակներով և 198 կՎտ հզորությամբ համակարգը ունի տարեկան 161,000 կՎտժ էներգիայի ակնկալվող արտադրություն։ Երեք շենքերի տանիքներին տեղադրված լրացուցիչ արևային վահանակներն ունեն 96 կՎտ հզորություն, որը, ըստ գնահատականների, կարտադրի տարեկան 60,000 կՎտժ։

Եթե արևային վահանակները արդյունավետ լինեն 78° հյուսիսային լայնության վրա, դրանք կարող են օգտագործվել Արկտիկայի ցանկացած վայրում։ Հեռավոր Արկտիկայում կա մոտ 1500 բնակավայր, որոնք միացված չեն կենտրոնացված էլեկտրացանցին։ Դրանց մեծ մասը գոյատևում է ածխով կամ դիզելային վառելիքով։ Isfjord Radio-ն եզակի փորձնական նախագիծ է, որը կարող է հիմք հանդիսանալ Լոնգյիրբյենի համար շատ ավելի մեծ, զրոյական արտանետումներով էներգետիկ համակարգի ստեղծման համար։

Բանն այն է, որ ձյունը արտացոլում է արևի լույսը գետնից և ավելի է մեծացնում էներգիայի արտադրությունը թույլ տալով էներգիա ստանալ երկու կողմերից։ Այնուամենայնիվ քանի որ իր էներգիայի մինչև 70%-ը գալիս է արևից, հյուրանոցը դեռ պետք է այրի դիզելային վառելիք։ 100% վերականգնվող էներգիային հասնելու հաջորդ քայլը հողմակայանն է։ Այն կարտադրի անհրաժեշտ էլեկտրաէներգիան բևեռային գիշերվա ամենամութ ամիսներին, և երբ մառախուղն ու ամպերը նվազեցնում են արևային վահանակների արդյունավետությունը։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]