Գիտնականները ստեղծել են բազմագույն արևային վահանակներ. Ի՞նչ նպատակով և ինչպես են դրանք աշխատում
FuturaSun-ը առաջարկում է Silk Colour և Silk Pro արևային վահանակներ՝ կարմիր, նարնջագույն, կանաչ և արծաթագույն գույներով։ Գունավոր արևային վահանակները հիմնված են մոնոբյուրեղային N-տիպի կիսակտրված բջիջների տեխնոլոգիայի վրա։ Առաջարկելով գագաթնակետային հզորությամբ առավելագույնը 410 վատտ հզորություն և կարողանալով աշխատել նույնիսկ դժվար պայմաններում՝ այդ գունագեղ վահանակները արժանի մրցակից են ավանդական արևային մարտկոցներին, գրում է ecoticias.com-ը, գրում է focus.ua-ն։
Կարմիր վահանակն ունի 370 Վտ հզորություն, կանաչը՝ 390 Վտ, նարնջագույնը՝ մինչև 400 Վտ, կանաչ Duetto վահանակը՝ 410 Վտ, և արծաթագույնը՝ 390 Վտ։
Բացատրություն։ Արևային վահանակների համատեքստում Wp-ն կամ Watt-peak-ը նշանակում է սարքի կողմից ստանդարտ լաբորատոր պայմաններում արտադրվող առավելագույն հզորությունը։ Սա վահանակի մի տեսակ «անվանական» հզորություն է, սակայն իրական պայմաններում այն կարող է տարբեր լինել՝ կախված լուսավորությունից, ջերմաստիճանից և այլ գործոններից։
Գունագեղ վահանակները հագեցած են բազմաբաշխիչ կիսակտրված PERC բջիջներով, որոնք լավագույնս համապատասխանում են թեք տանիքներին կամ սալիկապատ շենքերին։ Այդ սարքերն ավելի հզոր դարձնող կողմը երկու անկախ էլեկտրական հատվածներն են, որոնք նախատեսված են՝ նույնիսկ մասնակի ստվերի տակ աշխատանքը բարելավելու համար։
Արևային վահանակները գունավորվել են, որպեսզի դրանք լավագույնս համապատասխանեն ժամանակակից քաղաքային միջավայրին և արևային լուծում առաջարկեն ավելի պատմական շենքերի համար։ Եվրոպայում նման վահանակները տեղադրվում են պատմական քաղաքների կենտրոններում, որտեղ արգելվում են դասական սև մոդուլները։
Յուրաքանչյուր Silk մոդել գալիս է 15 տարվա ապրանքային և 25 տարվա կատարողականի երաշխիքով։ Մասնավորապես՝ Duetto ապակե մոդելները, որոնք հասանելի են կանաչ և նարնջագույն գույներով, ապացուցել են իրենց դիմադրողականությունը ցանկացած տեսակի մաշվածությանը, ինչը մեծացնում է դրանց ծառայության ժամկետը։ Մեկ այլ գրավիչ առանձնահատկությունն այն է, որ FuturaSun վահանակներն ունեն տարեկան 1 ԳՎտ արտադրողականություն։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...