Երբ առաջին պլանին հաստատակամությունն է
Մարզական ավանդույթներ ունեցող Քաջարանում օլիմպիական մարզաձև բռնցքամարտը մինչև վերջերս կենդանութան նշաններ ցույց չէր տալիս: Ըստ ամենայնի սառույցը կոտրվել է. լեռնագործների քաղաքն էլ այդ մարզաձևում ունի հանրապետության երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: Վերջերս նման հաջողության է հասել Վահագն Աթայանը 71 կգ քաշայինների մրցապայքարում, որին մասնակցում էին 14 բռնցքամարտիկ:
Ահա վեց տարի է, ինչ Վահագնը պարապում է այդ մարզաձևով բռնցքամարտի մարզիչ Աշոտ Սադխյանի մոտ, մինչ այդ երկու տարի էլ ըմբշամարտով է զբաղվել: Թվում էր, թե պապի՝ ըմբշամարտի ճանաչված մարզիչ Մերուժան Աթայանի հետքերով պիտի գնար, բայց նախընտրեց բռնցքամարտը։
Հանրապետությունում բռնցքամարտի պատանիների առաջնությունում նա ևս երկու անգամ մրցանակի է արժանացել, երկու դեպքում էլ մեդալը բրոնզե փայլ ուներ: Ինչևէ, Վահագնը հատկապես որոշել է զբաղվել ուժեղների և ճարպիկների այդ մարզաձևով և այսուհետև պարապմունքներն անցկացնելու է Երևանում՝ ճանաչված մարզիչ Արթուր Մելքոնյանի գլխավորությամբ:
Օրեր առաջ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանն ընդունել է Վահագն Աթայանին, նրա մարզիչ և Սյունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Սադխյանին, Քաջարանի սպորտի երախտավորներից Մերուժան Աթայանին: Համայնքի ղեկավարը մրցանակակիր մարզիկին խրախուսեց պատվոգրով, դրամական պարգևով և«Քաջարան» գրքով:
Խմբագրությանը այս տվյալները տրամադրեց Մերուժան Աթայանը, ով երախտագիտություն հայտնեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենությանը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլի) և «Քաջարան» բարեգործական հիմնադրամին (տնօրեն՝ Արմեն Ստեփանյան), միշտ մարզիկների կողքին լինելու համար, մրցումներին և ուսումնամարզական հավաքներին մասնակցությունը հովանավորելու համար: Իսկ դա մարզիկին չափազանց անհրաժեշտ է մրցափորձ ձեռք բերելու համար:
«Սյունյաց երկիրը» երիտասարդ ու խոստումնալից մարզիկին մաղթում է մարզական նոր հաջողություններ:
Վահրամ Օրբելյան




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...