Քանի կմ է միջանցքը` 42, 43, թե՞ 32․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Զանգեզուրի միջանցքի երկարության մասին տարբեր թվեր են շրջանառվում, մի մասը նշում է 42 կիլոմետրանոց միջանցքի մասին, մյուսները` 43,5 կմ, ավելի վաղ խոսում էին 32 կմ-ի մասին, մասնավորապես, Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը հայտարարել էր․ «Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։
Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը եւ բոլորով օգտվեք դրանից»։ Թե քանի կմ երկարություն է ունենալու այդ ճանապարհը, Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրում հիշատակում չկա:
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության սեփականատեր եւ տնօրեն Գագիկ Աղաջանյանը ենթադրում է՝ գուցե երկու ճանապարհ է լինելու՝ 42 կիլոմետրանոցը Հայաստանի եզրով է ձգվելու, 32-ը` մի փոքր ավելի հյուսիսից։
Սակայն, դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, 32 կմ-ի մասին հիշատակումն իրականում թուրք-ադրբեջանական քարոզչության արդյունք է:
Բանն այն է, որ Ադրբեջանը համարում է, որ դեմարկացիա-դելիմիտացիայի արդյունքում Նռնաձորի հատվածում մոտ 10 կմ-ի հասնող հատվածն իրենով է անելու, դա ադրբեջանական տարածք է համարում, այդ պատճառով էլ հնչում է նաեւ 32 կմ թիվը, պատահական չէ, որ այդ հայտարարողներից մեկը Թուրքիայում ԱՄՆ դեսպանն է եղել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան