Ավինյանի հայրը դիմել է դատարան․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը հուլիսի 5-ին դատարանում հաղթեց Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Դատարանը հայցը բավարարել էր մասնակիորեն, հայցվոր կողմը դատարանից պահանջել էր 500 հազար դրամ` որպես փոխհատուցում, դատարանը որոշել էր բավարարել 250 հազարը։
Հիշեցնենք, որ 2024-ի տարեվերջին քաղաքապետի հայրը, պատասխանելով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ լրագրողի հարցին, ասել էր. «Պիտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»:
Պարզվում է, որ Արմեն Ավինյանը հաշտ չէ դատարանի որոշման հետ, նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը մեզ ասաց՝ որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, դեռեւս մակարգրված չէ որեւէ դատավորի։ Վիրավորելու կամ նման միտում ունեցե՞լ է ավագ Ավինյանը, փաստաբանն ասաց՝ դա դատական նիստերի ընթացքում ներկայացրել են դատարանին։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»