Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մամուլի տեսություն

COVID-19-ի համար Թորոսյանը շռայլ փոխանցումներ է արել իր վերահսկողության տակ գտնվող հիվանդանոցներին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեմայի վերաբերյալ առաջին հրապարակումը՝ https://armlur.am/1492853/

3.8 մլրդ դրամից ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով մոտ 3.5 մլրդ դրամը հատկացվել է հիվանդանոցներին, որից 1.3 հատկացումը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին: Սա այն նույն ԲԿ-ն է, որտեղ այս տարվա սեպտեմբերի սկզբին կայանալու է տնօրենի մրցույթը, և նախարար Ավանեսյանն ու նախկին նախարար Արսեն Թորոսյանը ամեն գնով ցանկանում են Նարեկ Վանեսյանին տնօրեն դարձնել՝ մերժելով ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է վեր հանել 2020 թվականի կորոնավիրուսային արհավիրքի օրերին իրականացված շռայլ ծախսերը, որոնք այդպես էլ մնացին ստվերում, քանի որ կյանքի ու մահվան կռիվն էր առաջնահերթ, որին հաջորդեց Ադրբեջանի սանձազերծած պատերազմը․․․․

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2021 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում «ՀՀ-ում Նոր կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման» նպատակով ֆինանսավորված 3 մլրդ 870 մլն դրամից 3 մլրդ 498 մլն դրամը ուղղվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով վերապրոֆլավորված 26 բժշկական կազմակերպություններին: Հիշեցնենք, որ այդ օրերին նաև օրենք ընդունվեց, համաձայն որի՝ արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն: Այսինքն՝ նախարարն էր որոշում ինչպես կառավարել հիվանդանոցները: Բայց, չնայած դրան, Արսեն Թորոսյանը շռայլ հատկացումներ է արել հենց իր կամ կառավարական ենթակայության տակ գտնվող հիվանդանոցներին:

Ուսումնասիրելով 2021-ի 1-ին եռամսյակի հատկացումները՝ տեղեկանում ենք, որ, օրինակ,

ՍԳԼ բժշկական կենտրոնին հատկացվել է 1 մլրդ 294 մլն դրամ (այս կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը Արսեն Թորոսյանի մտերիմն էր, որին, ըստ մամուլի հրապարակումների, ամսական 5 մլն դրամից ավելի աշխատավարձ էր սահմանել նախարար Թորոսյանը):

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին 428 մլն 783 հազար դրամ (մինչ օրս մոտ 8 տնօրեն է փոխվել):

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին 291 մլն 230 հազար դրամ (ներկայիս տնօրենը՝ Հովհաննես Զոհրաբյանը, ՍԳԼ տնօրենի հավակնորդ Նարեկ Վանեսյանի ծրագրով կրթված կադր է, դարձյալ Արսեն Թորոսյանի վստահելին):

«Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ին 283 մլն 19 հազար դրամ (տնօրեն Թեհրան Նավիկյանը եղել է Արսեն Թորոսյանի ընկերը, ում հետ կողք կողքի Ծաղկաձորում նույն ճարտարապետական լուծումներով ամառանոց է կառուցել Թորոսյանը: Թեհրանը մեր նախորդ հրապարակումից հետո վաճառքի է հանել իր ամառանոցը:

«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ին 325 մլն 960 հազար դրամ (Այս կենտրոնի տնօրենը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ Բաբկեն Շահումյանն է, որի շնորհիվ 2018-ին ստացած 178 մլն 59 հազար պետպատվերը 2019-ին դարձավ 315 մլն 424 հազար դրամ: Նա նաև 2023-ին կալանավորվեց՝ 120 միլիոն դրամ հափշտակելու համար)։

Այսինքն՝ պետական բյուջեից խոշոր ֆինանսական հատկացումներ ստացած հիվանդանոցների տնօրենները այս կամ այն կերպ սերտ առնչություն են ունեցել նախարար Արսեն Թորոսյանի հետ, ու ենթադրաբար հենց դրա համար են շռայլ հատկացումները նրանց արվել:

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի խոշորագույն մասնավոր մյուս հիվանդանոցներին Արսեն Թորոսյանը անհամեմատ քիչ գումարներ է բաշխել․

«Արմենիա» (հանրապետական) ԲԿ – 142 մլն 930 հազար դրամ

«Էրեբունի» ԲԿ – 54 մլն 35 հազար ՀՀ դրամ

«Աստղիկ» ԲԿ – 41 մլն 395 հազար դրամ

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ – 34 մլն 297 հազար դրամ։

«Իսկ ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիա». կասեր Նիկոլ Փաշինյանը իր ընդդիմադիր օրերում։ Իսկ հիմա չի տեսնում, չի լսում»։