Ռուսաստանը ձեռքերը լվացել է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վաշինգտոնյան եռակողմ համաձայնությունից հետո թեպետ սպասվում էր, որ Ռուսաստանից կոշտ արձագանք է լինելու, ավելին՝ ՌԴ-ն չի ներելու Փաշինյանին իրեն «քցելու», նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններից «թռնելու» համար, եւ պրոցեսներ են գեներացվելու Փաշինյանի դեմ, սակայն ռուսական իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ նրանք խորապես անտարբեր են, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Հայաստանի հետ:
Ռուսական տարբեր կաբինետներից հայկական տարբեր շրջանակների փոխանցել են, որ իրենք չեն պատրաստվում ինչ-որ քայլեր անել, եթե կատարվածը հայ ժողովրդի համար «օքեյ է»։
Անգամ Իրանից են փորձել հստակեցնել ՌԴ-ի դիրքորոշումն ու անելիքները, որ, դրանցով պայմանավորված, իրենք էլ քայլեր ձեռնարկեն, սակայն նույն պատասխանն են ստացել։
Մեր աղբյուրներն ասում են, որ այս վերաբերմունքի գլխավոր պատճառն այն է, որ ՌԴ-ում սպասում են, թե ուկրաինական ճակատում ինչ հանգուցալուծում կունենան:
Եվ ամենակարեւորը` վստահ են, որ վաշինգտոնյան համաձայնագիրն այնքան խութեր ունի, որ դրա իրագործումն ուղղակի անիրատեսական է: Բայց նաեւ ներքին խողովակներով ՀՀ իշխանություններին հասկացրել են եւ պաշտոնական հաղորդագրություններում էլ են շեշտում, որ տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակման հարցում կողմ են իրենց մասնակցությամբ բանակցած եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։
ՌԴ-ում որոշել են ուշի-ուշով հետեւել եւ հասկանալ, թե մինչեւ ուր կհասնեն ՀՀ իշխանությունները՝ ինչպես կարող էին չորս տարի շարունակ իրենց հետ բանակցել, 30 տարի գործընկեր լինել, հետո թռչել ԱՄՆ-ի գիրկը: Երբ կհասկանան, ըստ այդմ էլ իրենց անելիքները կպլանավորեն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան