Սկզբում հեռացրել են վարչության պետի պաշտոնից, ապա՝ նաև քննիչի․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քննչական կոմիտեում տարին 12 ամիս կադրային տեղաշարժեր են։ Գրեթե ամեն օր կարդում ենք՝ այս կամ այն մարզային վարչության պետը փոխվել է, նրա փոխարեն նշանակվել է մեկ ուրիշը եւ այլն։ Նկատենք, որ նոր կադրերի զգալի մասը լոռեցի է, այնտեղից, որտեղից Քննչական կոմիտեի պետն է՝ Արթուր Պողոսյանը։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեի Տավուշի մարզի Բերդ քաղաքի վարչությունում է այժմ հետաքրքիր իրավիճակ ստեղծվել` վարչության պետ Հունան Գարանյանի շուրջ։ Նրան տեղափոխել են այլ աշխատանքի, ապա ազատել աշխատանքից։ Ի դեպ, Գարանյանի հետ կապված իրավական պրոցեսներ կան։ Նրա դեմ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Հայաստանի ռեստորանատերերի եւ հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ, tiv1.am լրատվական կայքի հիմնադիր Էդգար Բաբայանը։
Ըստ վերջինիս՝ Գարանյանը գիշերային ժամերին՝ 01:00-ից մինչեւ առավոտյան 09:00-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսազանգերի եւ այլ միջոցներով շարունակաբար փորձել է կապ հաստատել իր հետ։ Զանգերի ընթացքում իրեն ուղղել է փողոցային եւ սպառնալիքներով հագեցած խոսքեր, ներառյալ՝ կյանքի եւ առողջության դեմ ուղղված սեռական բնույթի արտահայտություններ։ Հաղորդումն առաջիկա օրերի ընթացքում կհասնի Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ էլ կքննվի։
Հունան Գարանյանը Բերդում հայտնի Մանուչարյանների փեսան է։
Հիշեցնենք, որ Բերդի նախկին քաղաքապետ Հարություն Մանուչարյանը հաղթեց 2022 թվականի նոյեմբերի ՏԻՄ ընտրություններում, սակայն նրան ՏԻՄ առաջին նիստից առաջ կալանավորեցին եւ բաց թողեցին միայն այն ժամանակ, երբ հրաժարվեց մանդատից: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ Գարանյանի հեռացումը կապ չունի Բերդի նախկին քաղաքապետ Հարություն Մանուչարյանի ընդդիմադիր հայացքների հետ, նա ՔԿ-ից հեռացել է Էդգար Բաբայանի դիմումի, մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվելու պատճառով։
Քննչական կոմիտեից պաշտոնապես մեզ փոխանցեցին․ «Գարանյանը Բերդի վարչության պետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, որից հետո տեղափոխվել է ՀԿԳ՝ որպես քննիչ, որից հետո էլ ազատման դիմում է ներկայացրել»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան