Իրանում 4 ամսում արևային էներգիայի արտադրությունը աճել է 71 տոկոսով
Իրանի վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության կազմակերպությունը (SATBA) հայտնել է, որ իրանական տարվա առաջին չորս ամիսներին՝ սկսած մարտի 20-ից, արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 71%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: SATBA-ի ղեկավար Մոհսեն Թարզթալաբը նշել է, որ արևային էներգիայի արտադրությունը աճել է 357 միլիոն կիլովատտ/ժամից մինչև 610 միլիոն կիլովատտ/ժամ, իսկ հողմային էներգիայի արտադրությունը՝ 413 միլիոն կիլովատտ/ժամից մինչև 432 միլիոն կիլովատտ/ժամ:
Իրանում վերականգնվող էներգիայի աղբյուրների տեղակայված հզորությունը հասել է 1868 մեգավատտի՝ նախորդ տարվա հուլիսի վերջին գրանցված 1232 մեգավատտի համեմատ: Վերջին մեկ տարվա ընթացքում շահագործման են հանձնվել 636 մեգավատ հզորությամբ նոր էլեկտրակայաններ: Ներկայումս վերականգնվող էներգիայի աղբյուրները կազմում են երկրում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 1.9%-ը:
Թարզթալաբը հայտնել է, որ մշակվել և հաստատվել է վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի առաջին փուլը՝ 7000 մեգավատտ հզորությամբ, հիմնականում արևային էներգիայի վրա հիմնված, որն ուղղված է երկրում էլեկտրաէներգիայի պակասուրդի կրճատմանը: Նա հավելել է, որ մինչև տարեվերջ Իրանի էներգետիկ բալանսում վերականգնվող էներգիայի աղբյուրների մասնաբաժինը կգերազանցի 5%-ը՝ երկիրը բնութագրելով որպես «հսկայական շինհրապարակ» մաքուր էներգետիկայի նախագծերի համար: Նրա խոսքով, առաջիկա շաբաթներին այս ոլորտում տեղի կունենա «իսկական հեղափոխություն»:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...