Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Մամուլի տեսություն

Ինչ է հայտարարագրել 3 մլն դրամի բենզինի կտրոն վաճառած եւ գումարը յուրացրած ՍԱՏՄ նախկին ղեկավարը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիան «պոզով պոչով» կենդանի հռչակած իշխանությունների օրոք աճում ու աճում է։

Այդ կոռուպցիոն սխեմայի կիզակետում հայտնվել է ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։

ՍԱՏՄ պահեստապետը Դանիելյանից ստացել ու վաճառել է ընդհանուր 15 300 լիտր բենզինի ու 1000 լիտր դիզելային վառելիքի կտրոններ։ Դրանց արդյունքում գոյացած գումարները պահեստապետը փոխանցել է Արմեն Դանիելյանին։ Ըստ նյութերի՝ վառելիքի կտրոնների վաճառքից գոյացած գումարը կազմում է 7 մլն 844 հզ դրամ։

Մեկ այլ դեպքում, ըստ կոմիտեի, Դանիելյանը հափշտակել է տեսչական մարմնի հաշվեկշռում գտնվող 6 հազար լիտր բենզինի կտրոնները, որը կազմում է մոտ 3 մլն դրամ։

«Ընդհանուր առմամբ Դանիելյանը հափշտակել է պետությանը պատկանող և իրեն վստահված ընդհանուր ավելի քան 10 մլն դրամ արժեք ունեցող 21 հազար լիտր բենզինի ու 1000 լիտր դիզվառելիքի կտրոնները»,- այս մասին հայտնել էր Կոմիտեի՝ հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Հայրապետյանը։

Կոռուպցիոն սկանդալային բացահայտումներից հետո այժմ Դանիելյանը կալանքի տակ է։

Հասկանանք՝ արդեն հայտնի կոռուպցիոներն ինչ կենսագրություն և ունեցվածք ունի։

Արմեն Դանիելյանն իր աշխատանքային ճանապարհը սկսել է 2009 թվականին, միանգամից ՀՀ կառավարության աշխատակազմում՝ որպես վարչապետի խորհրդականի օգնական-փորձագետ։
Կառավարությունից հետո՝ որոշ ժամանակ անց, հեշտությամբ անցել է աշխատանքի Էկոնոմիկայի նախարարությունում, ապա կրկին վերադարձել Կառավարություն։

2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում ստանձնել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի՝ օրենսդրության կատարելագործման և մեթոդաբանության վարչության վերլուծությունների մշակման բաժնի պետի պաշտոնը։ Դրանից հետո սահուն անցում կատարել նույն մարմնի՝ Շուկայի վերահսկողության և սննդամթերքի անվտանգության ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության պետի պաշտոնին։ 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի օգոստոսը եղել է ՀՀ միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալը, ապա վերադարձել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ և 2024 թվականի նոյեմբերի 11-ից նշանակվել է այն պաշտոնում, որի ժամանակ չարաշահել է պաշտոնեական դիրքը (ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի)։

Արմեն Դանիելյանը 2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2004 թվականին ձեռք բերված մեկ անշարժ գույք է հայտարարագրել, այն է՝ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստրի վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում։

Տրանսպորտային միջոցներ Դանիելյանը չի հայտարարագրել։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 413 հազար դրամ, իսկ ահա կանխիկ դրամական միջոցներ չի հայտարարագրել։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 468 հազար դրամ, որից 2 մլն 931 հազար դրամը վաստակել է 2024 թվականին ՍԱՏՄ-ում աշխատելու հաշվին, իսկ 11 մլն 537 հազար դրամը՝ մինչ այդ վարչապետի աշխատակազմում աշխատելու շնորհիվ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1 մլն 836 հազար դրամ։
Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվել է 5 մլն 40 հազար դրամ։

Փառքուհի Ղազարյանը՝ Արմեն Դանիելյանի կինը, ներկայացրել է գրեթե դատարկ հայտարարագիր՝ առանց անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների։

Ամուսնու հայտարարագրի համաձայն՝ կինն աշխատատեղ չունի․ համենայնդեպս այդ բաժինը դատարկ է, սակայն, չգիտես ինչու և որտեղից, ստացել է 629 հազար ՀՀ դրամ եկամուտ Էկոնոմիկայի նախարարությունից։

Կնոջ ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 1 մլն 549 հազար դրամ։

Արմեն Դանիելյանը պետությանը պատճառել է միլիոնավոր դրամների վնաս, սակայն որտեղ են ծախսվել այդ գումարները՝ անհասկանալի է»։