Նիկոլը հեծանիվը մոռացավ, Ժաննան՝ չէ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի հեծանվային զբոսանքների ակտիվ փուլում՝ մայիս-հունիս ամիսներին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ենթակաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել եւ առողջ ապրելակերպը գերատեսչությունում խթանելու քողի ներքո որոշել է քծնել «շեֆին»։
Նախարարն իր ենթականերին հանձնարարել է՝ աշխատակազմին տեղեկացնել, թե ովքեր հեծանիվով աշխատանքի կներկայանան, որոշակի խրախուսական գումարներ կստանան, այդպես նաեւ իբր կնպաստեն առողջ ապրելակերպի գաղափարի զարգացմանը։
Իշխանական թիմում նախարարի հանձնարարականը բուռն քննարկումների առիթ է դարձել, ասում են՝ Անդրեասյանը Փաշինյանին իբրեւ կուռքի է վերաբերվում եւ երբեմն չի կարողանում քողարկել իր այդ անթաքույց հիացմունքը։
Մեզ ասացին նաեւ, որ այնպես չէ, թե նախարարի հանձնարարականը դրական արձագանք է ստացել կոլեկտիվում, արդեն ամիսներ են անցել, բայց հեծանիվով աշխատանքի գնացողներ, ըստ մեր աղբյուրի, չկան։
Ի դեպ, երեկ կառավարության նիստում էլ հաստատվել է «հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման եւ երթեւեկության այլընտրանքային ձեւերի խթանման միջոցառման իրականացման կարգը»:
Նույն Ժաննա Անդրեասյանի առաջարկությամբ որոշել են՝ «1. հեծանիվ վարող դասախոսների եւ ուսանողների համար կազմակերպել hեծանվային կրթական արշավներ, 2.ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից, 3. պարգեւատրել հեծանիվ վարող դասախոսներին, կազմակերպված հեծանվային միջոցառումների մասնակից բուհերի եւ քոլեջների ուսանողներին»:
Եվ անգամ արտոնյալ վարկեր են տալու այս նախագծի մասնակիցներին, հեծանիվ ներկրողներին, սպասարկողներին եւ այլն:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»