Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն աճել են
Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ հունիսին իրականացվել է ընդհանուր 20 հազար 587 գործարք, ինչը 560-ով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված գործարքները, սակայն անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն ավելացել են շուրջ 330–ով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները: Հունիսին գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 4885 գործարք, ինչը 331-ով ավելի է նախորդ տարի նույն ժամանակում գրանցված գործարքներից:
Ընդ որում՝ այս հունիսին գյուղերում գրանցված առուվաճառքի գործարքներն ավելին են, քան Երևանում և Հայաստանի այլ մարզերում: Հունիսին գյուղերում գրանցվել է անշարժ գույքի առուվաճառքի 1922 գործարք, Երևանում՝ 1920, այլ քաղաքներում՝ 1043:Ինչ վերաբերում է գույքի տեսակներին, ապա ամենաշատը՝ 1825-ը, եղել է բազմաբնակարան շենքի բնակարանի առուվաճառքի գործարք, ինչը 664-ով ավելի է նախորդ տարի հունիսին գրանցված 1161 գործարքի նկատմամբ: Ցուցանիշը 218-ով աճել է նաև նախորդ ամսվա՝ այս տարվա մայիսի նկատմամբ:
Այս տարվա հունիսին գրանցված առուվաճառքի գործարքներից 622-ը եղել է բնակելի տան, 1705-ը՝ հողի, 200-ը՝ հասարակական նշանակության շինության, 49-ը՝ արտադրական նշանակության շինության, 484-ը՝ ավտոտնակի:
Օտարերկրյա քաղաքացիները հունիսին Հայաստանում գնել են 144 անշարժ գույք, որից 73-ը՝ բնակարան, վաճառել՝ 218-ը, որից 61-ը՝ բնակարան:Օտարերկրյա քաղաքացիներից անշարժ գույք Հայաստանում հունիսին գնել են ամենաշատը ՌԴ քաղաքացիները՝ 95, ԱՄՆ քաղաքացիները՝ 15, Իրանի քաղաքացիները՝ 5, եվրոպական պետությունների քաղաքացիները՝ 17, բացի ՌԴ-ից ԱՊՀ պետությունների քաղաքացիները՝ 6:
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատն անշարժ գույք վաճառել են ևս ՌԴ քաղաքացիները՝ 164, ապա ԱՄՆ քաղաքացիները՝ 18: Իրանի քաղաքացիները հունիսին Հայաստանում կատարել են անշարժ գույքի վաճառքի 2 գործարք, եվրոպական պետությունների քաղաքացիները՝ 18, բացառությամբ ՌԴ-ի ԱՊՀ պետությունների քաղաքացիները՝ 9:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...