ՔՊ-ում զբաղված են իրար դեմ բողոք գրելով. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին ընդառաջ, ներկուսակցական պայքարն օրեցօր սրվում է։
Չնայած նախապես որոշվել է, որ վարչության անդամի թեկնածուները սահմանափակված են իրենց քարոզչական նյութերը տարածել սեփական ֆեյսբուքյան էջերում, սակայն որոշ թեկնածուներ չեն պահպանում այդ արգելքը եւ փորձում են անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել։
Այդ արգելքի հասցեատերերը հատկապես կարկառուն եւ համացանցում լայն լսարան ունեցող կուսակցականներն են, որոնց հրապարակումները լայն տարածում են գտնում, եւ, հետեւաբար, անհավասար մրցակցային պայմաններ են առաջանում, սակայն առաջադրված 42 թեկնածուներից շատերը երբեմն խախտում են այդ կանոնը եւ հայտնվում վերահսկող մարմնի ուշադրության կենտրոնում։
Ասում են՝ թեկնածուներն ավելի շատ իրար դեմ բողոք են ներկայացնում, քան քարոզարշավ իրականացնում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան