Փաշինյանը գտել է նախընտրական կարգախոսը. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բազմիցս գրել ենք, որ ՔՊ-ն, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, տեւական ժամանակ է՝ նախընտրական կարգախոսի փնտրտուքների մեջ է։ Հասկանում են, որ խոստացված ապագան՝ պայծառ ապագան, այդպես էլ չբերեցին, խաղաղության դարաշրջանն էլ բացելու փոխարեն Արցախը կորցրինք, Հայաստանի սուվերեն տարածքից մինչեւ անգամ հանձնեցինք։
Նիկոլ Փաշինյանը երեկվա ուղերձով, ըստ էության, տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը եւ ուրվագծեց իրենց կարգախոսը, որով թմբկահարելու են «խաղաղություն» բառը։ Փաշինյանը փորձելու է իրեն ու իր թիմին ներկայացնել որպես խաղաղության մունետիկներ, իսկ իրենց քննադատողներին մեղադրելու է պատերազմ հրահրելու մեջ։
Իրականում, սակայն, ցանկացած բանական մարդու համար, ոչ թե Փաշինյանի էլեկտորատի, պարզ է, որ ստորագրված համաձայնությունները, ինչը Փաշինյանը հրամցնում է իբրեւ խաղաղություն, իրականում Հայաստանի կապիտուլյացիայի փաստաթուղթն է, որը սահմանափակելու է անգամ արցախյան մարտում ընկածների հերոսությունների մասին խոսելը, քանի որ դա միակողմանի զիջումների մասին պայմանավորվածությունների շղթա է, այն կնքվելուց հետո Ադրբեջանն է որոշելու՝ Հայաստանում ով ինչի մասին կարող է խոսել, ինչի մասին՝ ոչ։
Ասենք՝ հերոսի մասին գուցե չկարողանանք ասել, որ ընկել է հանուն Արցախի, Ադրբեջանը դա կարող է դիտարկել իբրեւ անջատողականություն, բռնի ծայրահեղականություն եւ այլն, մինչդեռ, խաղաղության նախաստորագրված պայմանագրի 9-րդ կետով՝ կողմերը դատապարտելու եւ պայքարելու են նման դրսեւորումների դեմ։
Պատահական չէ, որ Փաշինյանն ուղերձում ասում է․ «Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ-կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետեւ խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան