Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Միասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՀոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»
Մամուլի տեսություն

Կոշտ դիրքորոշումներից դեպի ավելի պրագմատիկ ու գործարարական մոտեցում. արդյո՞ք մոտ են լուծումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա փուլում աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություններ են տեղի ունենում։ Իսկ այդ իրադարձությունների կիզակետում գլոբալ և տարածաշրջանային մակարդակի մրցակցությունն է ու հատկապես կոնֆլիկտների շուրջ ստեղծված իրադրությունը։

Հակամարտություններից էլ ընդգրկվածության և միջազգային ուշադրության առումով առաջին պլանում է Ուկրաինայում ընթացող պատերազմը, որը 2022 թվականից սկսած օրակարգային է։ Բնական է, որ պատերազմի ելքը բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կարող է ստեղծել՝ փոխելով ուժերի բալանսն առաջին հերթին հենց Եվրոպայում։ Բայց ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձությունների մասով կարևոր է աշխարհում ամենամեծ ռազմական և տնտեսական ներուժն ունեցող երկրի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լծվել է պատերազմը դադարեցնելու ջանքերին, ինչը պատահական չէ, քանի որ ընտրողների մեծամասնությունը նրան ձայն է տվել՝ հաշվի առնելով նաև նրա՝ պատերազմները դադարեցնելու, խաղաղություն հաստատելու և ամերիկյան հարկատուների վճարած բյուջետային միջոցներից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու խոստումները։ Ու այս ֆոնի ներքո Թրամփը ցանկանում է նաև առանձնանալ մյուս նախագահներից որպես խաղաղության կառուցման «չեմպիոն»։ Հենց այս նպատակին էր ծառայում նաև օգոստոսի 15- ին Ալ յասկայում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումը, որը տեղի ունեցավ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում և դարձավ միջազգային քաղաքականության կարևոր իրադարձություն։

Մյուս կողմից էլ՝ այն արտացոլում էր ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության խորքային շերտերը և հնարավոր փոփոխությունների հեռանկարները։ Այս հանդիպումը, որը տևեց մոտավորապես երեք ժամ, սակայն չավարտվեց կոնկրետ համաձայնագրով կամ Ուկրաինայում հրադադարի հաստատմամբ, Թրամփը բնութագրեց որպես «չափազանց արդյունավետ»։ ՌԴ նախագահ Պուտինն իր հերթին խոսեց հարգալից և կառուցողական մթնոլորտի մասին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության հիմնական պատճառները, որոնք, ըստ նրա, կապված են Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների հետ։

Ուշագրավ է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս ամիսներ առաջ, իսկ վերջերս արդեն Թրամփը հրապարակային սպառնալիքներ էր հնչեցնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, եթե պատերազմը չավարտվեր ու հրադադար չհաստատվեր մինչև օգոստոսի 8-ը։

Ալյասկայի ընտրությունը՝ որպես հանդիպման վայր, պատահական չէր. այն խորհրդանշում էր երկու երկրների միջև պատմական կապերը՝ ներառյալ Ռուսաստանի նախկին տիրապետությունն այս շրջանում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Լենդ-Լիզ ծրագիրը, որի շրջանակներում ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին մատակարարել էր հազարավոր ինքնաթիռներ։ ԱՄՆ-ից ԽՍՀՄ ինքնաթիռների տեղափոխման ժամանակ էլ զոհվել են խորհրդային օդաչուներ, որոնք թաղված են Ալյասկայում։ Եվ պատահական չէ, որ Պուտինը հանդիպումից հետո ծաղիկներ դրեց նրանց շիրիմներին՝ խորհրդանշելով ռուսական կողմի պատմական հիշողության շեշտադրումը։

Մյուս կողմից էլ՝ ամերիկյան տարածքում ՌԴ նախագահին ընդունելը նշանակում էր Ռուսաստանին Արևմուտքի կողմից միջազգային մեկուսացումից դուրս բերելուն ուղղված քայլ այն դեպքում, երբ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը մնում է արևմտյան երկրների կողմից ամենամեծ թվով պատժամիջոցների տակ հայտնված երկիրը։

Այդուհանդերձ, այս հանդիպման արդյունքները պետք է դիտարկել ոչ միայն ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների դաշտում, այլև ավելի լայն համատեքստում, որտեղ խնդիրն ինչպես տարածաշրջանային անվտանգությունն է, այնպես էլ գլոբալ անվտանգության համակարգի վերաձևումը:

Վերջինս, բնականաբար, ազդում է նաև ՆԱՏՕ-ի դաշինքի դիրքերի, Եվրոպայի էներգետիկ անվտանգության և նույնիսկ ԱսիաԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դինամիկայի վրա, որտեղ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանի գործողությունները որպես նախադեպ Թայվանի հարցում։ Հանդիպման արդյունքների բացակայությունը դեռևս չի նշանակում ձախողում, այլ ավելի շուտ ցույց է տալիս կողմերի դիրքորոշումների խորքային տարբերությունները. Պուտինը պահանջում է Ուկրաինայի կողմից Դոնեցկի ամբողջ շրջանի հանձնումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը, իսկ Թրամփը, ընդունելով Պուտինի նախընտրելի մոտեցումը՝ առանց նախնական հրադադարի բանակցություններ վարել, ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով «գործարք կնքել»։

Սա ինչ-որ առումով ցույց է տալիս ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը՝ Բայդենի վարչակազմի կոշտ հակառուսական դիրքորոշումից դեպի ավելի պրագմատիկ, գործարարական մոտեցում, որտեղ Թրամփը տեսնում է հնարավորություններ տնտեսական համագործակցության համար՝ ներառյալ տեխնոլոգիաները, տիեզերքը, առևտուրը և Արկտիկայի զարգացումը, ու նկատի է առնվում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ։

Միևնույն ժամանակ, այս մոտեցումը ռիսկեր է պարունակում Ուկրաինայի համար, քանի որ տարածքային զիջումները կարող են թուլացնել նրա ինքնիշխանությունը և ստեղծել նախադեպ այլ հակամարտությունների համար, ինչպես, օրինակ՝ Մերձավոր Արևելքում, որտեղ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը շարունակում է լարված մնալ, իսկ Ռուսաստանի դերը Սիրիայում և Իրանում ազդում է տարածաշրջանային իրավիճակի վրա։

ԱՄՆ-ը նաև փորձում է Մոսկվային իր դաշտ բերելու միջոցով թույլ չտալ Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների էլ ավելի խորացումը, քանի որ Վաշինգտոնում գնահատում են, որ առաջիկա հեռանկարում միայն արագ ներուժ հավաքող Չինաստանն է ի զորու մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ գերակա դիրքերին։

Ճիշտ է՝ եվրոպական մի շարք առաջնորդներ ողջունել են Թրամփի ջանքերը, սակայն խոստացել են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պահանջելով «երկաթյա» անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և չսահմանափակել նրա իրավունքները։ Եվրոպայում ավելի կոշտ մոտեցում է տիրում, քանի որ որոշակի անհանգստություն կա, որ ԱՄՆ-ը կարող է ընդառաջ գնալ Ռուսաստանին եվրոպական շահերի հաշվին։ Դրա համար էլ Եվրոպական համայնքը փորձում է ներգործություն ունենալ տեղի ունեցող գործընթացի վրա ու Ուկրաինային աջակցություն խոստանալու միջոցով այդ երկրի նախագահ Զելինսկիին դրդում են կոշտ մոտեցում որդեգրել։

Պատահական չէ, որ Եվրոպական երկրների մի շարք ղեկավարներ Ուկրաինայի նախագահի հետ միասին շտապեցին այցելել Վաշինգտոն, որպեսզի Թրամփին ներկայացնեն իրենց մոտեցումները։ Այդուհանդերձ, առկա պայմաններում նկատվում է նաև եվրոպական համայնքի դիրքերի թուլացում, քանի որ Եվրոպան այս պահի դրությամբ դուրս է մնում բանակցային հարթակից ու ավելի վճռորոշ նշանակություն է ստանում ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ ֆորմատը։ Պատահական չէր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի թափանցիկ ակնարկը, թե եռակողմ հանդիպումից զատ լավ կլիներ կազմակերպել քառակողմ հանդիպում-բանակցություններ, քանի որ խնդիրը վերաբերում է ամբողջ Եվրոպայի անվտանգությանը:

Իհարկե, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ԱՄՆ միջնորդությամբ Պուտին-Զելինսկի հանդիպման կազմակերպման համար։ Բայց պատերազմի դադարեցումը հեշտ գործ չէ, ի վերջո Թրամփը խոստացել էր նախագահ ընտրվելուց հետո 24 ժամվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, սակայն արդեն ամիսներ շարունակ աշխատում է այս ուղղությամբ, բայց դեռ վաղ է խոսել լիակատար հրադադարի մասին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում