Աժ-ում մի խումբ պատգամավորների հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օրերս հայտնի դարձավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել Նիկոլ Փաշինյանի խոսքում, որի համար Փաշինյանն օգոստոսի 17-ին ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն խնդրեց անպարկեշտ արտահայտությունների համար՝ հայտնի գրառման մեջ «դոմփել» բառը գործածելու եւ մայիսի 7-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Սեյրան Օհանյանի հասցեին վիրավորական «համբալ» բառի համար։
Տպավորություն էր, որ Հանձնաժողովն ինքնուրույնություն եւ կամք է դրսեւորել՝ արձագանքելու պետության ղեկավարի անվայելուչ պահվածքին, սակայն տեղեկացանք, որ Հանձնաժողովը խնդիր է տեսնում նաեւ պատգամավորների պահվածքում եւ դիմում է հասցեագրել Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով էթիկայի հանձնաժողով ձեւավորել եւ քննել պատգամավորների վարքը։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ի միջադեպի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վիրավորել, այլեւ սպառնացել էր «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ «ԱԱԾ-ի պադվալը լցնել», Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի այս սպառնալից արտահայտությունը որակել է թեեւ սադրիչ, սակայն եզրահանգել է, որ չի անցել քաղաքական բանավեճի թույլատրելի սահմանները եւ ուղիղ սպառնալիք չի պարունակել։ Փոխարենը՝ միջադեպի ընթացքում Սեյրան Օհանյանի հասցեին հնչեցրած՝ «Արա, մի հատ վեր ընգի տեղդ, արա, է, համբալի մեկը» արտահայտությունը գնահատվել է որպես վարքագծի կանոնի խախտում։ Ըստ ԿԿՀ-ի՝ «համբալ» բառի կիրառումը որեւէ իմաստային արժեք չի ունեցել, բացի վիրավորելուց, կապված չի եղել քաղաքական բանավեճի թեմայի հետ եւ եղել է անձնական բնույթի վիրավորանք, որով հատել է իրավաչափության սահմանները։
Մեզ ասացին, որ ԱԺ-ին հասցեագրված դիմումը, սակայն, անհասցե է, չի նշվել, թե որ պատգամավորներն են էթիկայի խախտում թույլ տվել եւ մասնավորապես՝ որ արտահայտությամբ։ Իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախատեսում է էթիկայի հանձնաժողովի ձեւավորում բացառապես անվանական դիմումների դեպքում, որում փաստարկված է լինում նաեւ կատարված «խախտումը»։
Նկատենք, որ այդ օրվա միջադեպին ներգրավված էին գրեթե բոլոր պատգամավորները՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, հետեւաբար, հանձնաժողով ձեւավորելու դեպքում պետք է քննվի բոլորի հարցը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»