Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Ճապոնիայում կայացած եռօրյա զարգացման համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Աֆրիկան ունի բոլոր նախադրյալները՝ դառնալու «վերականգնվող էներգիայի գերտերություն»։ Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մայրցամաքն ունի հարուստ ներուժ արևային և հողմային էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև տիրապետում է նոր տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ հիմնական հանքային ռեսուրսներին։ Գուտերեշը ընդգծել է կանաչ էներգետիկայի մեջ ներդրումներն ավելացնելու անհրաժեշտությունը և նշել, որ Աֆրիկայի բնական հարստությունները պետք է օգուտ բերեն նրա բնակիչներին։
Հանդես գալով Յոկոհամա քաղաքում կայացած Աֆրիկայի զարգացման միջազգային համաժողովում (TICAD), նա նշել է, որ կանաչ էներգետիկան հնարավորություն է տալիս նվազեցնել էլեկտրաէներգիայի արժեքը, դիվերսիֆիկացնել մատակարարման շղթաները և արագացնել ածխաթթվացման գործընթացը։ Ըստ Գուտերեշի՝ «մենք պետք է մոբիլիզացնենք ֆինանսներ և տեխնոլոգիաներ՝ մայրցամաքի վրա վերականգնվող էներգիայի աղբյուրների և արտադրության բարգավաճ բազա ստեղծելու համար»։ Նա նաև զգուշացրել է, որ «պարտքը չպետք է խեղդի զարգացումը» և ընդգծել է արտոնյալ ֆինանսավորման և բազմակողմ զարգացման բանկերի կողմից վարկավորման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»