Ով կլինի ԱԺ հաջորդ նախագահը. ՔՊ-ում մրցապայքար Է․ «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ «Մինչ ընդդիմադիր դաշտում ամառային արձակուրդներն են վայելում, իշխանական ճամբարում բուռն մրցապայքար է՝ հաջորդ ժամկետում բարձր պաշտոնների համար։
Ասում են, որ հատկապես ԱԺ նախագահի պաշտոնի համար ՔՊ վերնախավում բազում հավակնորդներ կան՝ Ալեն Սիմոնյանից սկսած, Արայիկ Հարությունյանով, Հայկ Կոնջորյանով եւ Ռուբեն Ռուբինյանով վերջացրած։
Սակայն, իշխանական աղբյուրների կարծիքով, Փաշինյանը հաջորդ ժամկետին որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում էլ կին նշանակել, ինչպես մի շարք բարձր պաշտոններում՝ գլխավոր դատախազ, արդարադատության, ՆԳ նախարարներ, հակահետախուզության պետ, ՄԻՊ եւ այլն, թե ում է տեսնում ԱԺ նախագահի պաշտոնում, դեռ հայտնի չէ։
Կանանց գերապատվություն տալով, ասում են՝ Փաշինյանը մի քանի հարց է լուծում, նախ՝ իրեն ապահով է զգում, երբ առանցքային պաշտոններում կանայք են, որոնք ավելի հնազանդ են ու ենթարկվող իրեն, բացի այդ՝ փորձում է ցույց տալ, թե արեւմտյան արժեհամակարգի կրող է եւ գենդերային խտրություն չի դնում։»




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»