Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ֆանտաստիկ կամ արկածային ֆիլմեր դիտելիս հաճախ շատերս մտածում ենք՝ իսկ մեր երկրում կա՞ն այս տեսակ գաղտնի թունելներ, եթե կան, որտե՞ղ են դրանք։ Այս եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ է տալիս «Գողություն հայկական ձեւով» արկածային մարտաֆիլմ-կատակերգությունը։
Սակայն հարցն այն է, որ ֆիլմը դիտելուց հետո գուցե հարցերն ավելի շատանան՝ որտե՞ղ են գտնվում Երեւանի գաղտնի ստորգետնյա թունելները, ինչո՞ւ մինչ այժմ դրանք անհայտ ու անհասանելի են մնացել երեւանցիների համար։ Ավելին, պատկան մարմիններին եւս, ամենայն հավանականությամբ, մի շարք հարցեր կհետաքրքրեն: Բայց հատկապես նրանց հետաքրքրելու է մեկ կարեւոր հարց՝ ինչպե՞ս է տեղի ունեցել տասնամյակներ ի վեր գաղտնի մնացած ինֆորմացիայի արտահոսքը։
Այդուամենայնիվ, ակնհայտ է, որ ֆիլմը դիտելուց հետո վստահաբար ցանկություն է առաջանալու լինել նույն այն վայրերում, որտեղ նկարահանվել է ֆիլմը, պարզապես հարցն այն է՝ արդյոք կունենա՞նք այդ հնարավորությունը։ «Կասկադ Փիքչերս» կինոստուդիան նկարահանել է «Գողություն հայկական ձեւով» ֆիլմը, որը կինոթատրոններում կցուցադրվի սեպտեմբերի 4-ից։ Իսկ ինչի՞ մասին է այն: Արկածախնդիր ընկերների խումբը Հնդկաստանում իրականացնում է վերջին հանձնարարությունը՝ ցանկանալով մեկընդմիշտ հեռանալ հանցավոր կյանքից։ Սակայն անսպասելի հանգամանքները ստիպում են նրանց բացառիկ համարձակությամբ ու հնարամտությամբ ավարտին հասցնել եւս մեկ գործ՝ այս անգամ Երեւանի սրտում։ Փակագծերը բացելու կա, այլ կերպ ասած, «սփոյլ» անելու ցանկություն չունենք: Միայն նշենք, որ ստեղծագործական հրաշալի կազմը ներկայացրել է անսպասելի զարգացումներով լի դրվագներ եւ աներեւակայելի բացահայտումներ՝ կապված մեր մայրաքաղաքի հետ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»