Ես պետականամետ մարդ եմ․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Օգոստոսի 22-ին հայտնի դարձավ, որ ձերբակալել են Արմավիրի մարզի Նորավան համայնքի դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանին, նրա հետ ձերբակալել էին նաեւ դպրոցի գլխավոր հաշվապահին եւ այլ աշխատակիցների։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ տնօրենը ձերբակալվել է վատնում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով: Տեղեկացանք, որ տնօրենին ազատ են արձակել եւ երեկ հրահանգել, որ ազատման դիմում գրի, ինչին տնօրենն այնքան էլ հակված չէ։ Մեզ ասացին, որ Հովհաննես Ստեփանյանը համայնքում հայտնի եւ բավականին պատրաստված մանկավարժ է, պարբերաբար սեմինարներ է անցկացնում տարբեր դպրոցների ուսուցիչների հետ, աչքի է ընկնում ոչ իշխանական հայացքներով։
Կա վարկած, որ նիկոլապաշտ մասնակիցներից մեկն է նրան «փուռը տվել», եւ ձերբակալությունն էլ ընդամենը շոու է, որի քողի տակ որոշել են ազատվել նրանից։
Ինքը՝ Ստեփանյանը, երեկ հրաժարվեց պատասխանել իր ազատման մասին հարցին՝ ասելով, որ կօգտվի լռելու իր իրավունքից։ Հարցրինք՝ մտադի՞ր է դատական կարգով պայքարել իր իրավունքների համար, կրկին ասաց, որ բոլոր հարցերին կանդրադառնա ավելի ուշ։
Ճի՞շտ է, որ ընդդիմադիր հայացքների համար եք հետապնդվում։ «Իհարկե՝ ոչ, ես ընդդիմադիր հայացքներ չունեմ, պետականամետ մարդ եմ, պետության կողքին կանգնած, ես սեմինարներ եմ անցկացնում պետության ծրագրերով, այնպես որ՝ իմ պետությունն ինձ համար թանկ բան է»,- ասաց նա՝ հրաժարվելով խոսել քրեական գործի մասին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»