ՀՅԴ-ում ներքին պայթյունավտանգ իրավիճակ է․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է, որ Դաշնակցության ներքին օղակներում սկսել է բուռն դժգոհություն առաջանալ սեփական կուսակցական ղեկավարների հանդեպ: Ավելի ճիշտ, դժգոհություն, առանց այդ էլ, կար` կապված կուսակցության վերնախավի պասիվության հետ՝ Նիկոլին հեռացնելու գործընթացի առումով:
Բայց հիմա այն կարող է պայթյունային տեսք ստանալ` հաշվի առնելով, որ պետական կուրսը հասել է թուրք-ազերիների հետ բացահայտ եղբայրության, արդեն անթաքույց դատապարտվում է անգամ արցախյան շարժումը, բանը հասավ Վաշինգտոնում փաստաթղթեր ստորագրելուն, եւ անգամ դրանից հետո ՀՅԴ-ի ղեկավարությունից հոդաբաշխ ձայն ու ծպտուն չկա, էլ չասած՝ ռեալ պայքարի մասին:
Դժգոհությունը հատկապես լուրջ է մարզերում, որտեղ կուսակցականները, հեռու լինելով մայրաքաղաքային տարաբնույթ դրսեւորումներից եւ անձնական ինչ-ինչ հանգամանքներից, հատկապես սուր են ընկալում ներկա իրողությունները:
ՀՅԴ-ի մարզային ակտիվ կառույցներից մեկը ներկայացնող մեր զրուցակիցը, մասնավոր զրույցում հաստատելով շրջանառվող խոսակցությունները, իր հերթին ծայրահեղ զայրույթով էր խոսում ներկա իրողությունների մասին: Այդ թվում, որ մասնավորապես ԱԺ-ում ունենալով ընդդիմադիր պատգամավորների ամենամեծ քանակը, որը առաջին հերթին հենց ՀՅԴ-ի վրա է դնում հիմնական պատասխանատվությունը, այնուամենայնիվ չի էլ պատկերացնում, թե նրանք ինչով են զբաղված:
«Միգուցե, ամերիկյան ընկերնե՞րն են հուշել՝ ոչինչ չանել, քանի որ «Թրամփի միջանցքի» մասին է խոսվում, թե՞ տեղի մեր ղեկավար ընկերներին ախաձեռնությունն է: Բայց մեկ է, բոլորս ենք ծայրահեղ դժգոհ: Ժողովրդի հետ մենք ենք շփվում, բոլոր բողոքները մեզ են ուղղվում: Բայց մենք անգամ չենք հասկանում, թե այս ինչ վիճակ է: Այսպես որ գնա, կարող է շատ բան պայթել»,-խոսքն ավարտեց նա»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»