Սամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին. չի դադարեցնում, քանի որ ՀԷՑ-ը կգնա կործանման. Ղազինյան
ՀԷՑ-ի համար Հանձնաժողովի սահմանած աշխատավարձային ֆոնդից բացի, որը կոնկրետ թիվ է, 2015-ից մինչ այսօր ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանը տրամադրել է 11.6 մլրդ դրամ ավելի գումար՝ մոտավորապես ամիսը 150 մլնի կարգի: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը:
«Հիմա ամիսը 150 մլն դրամ դեռ սեփականատերը տալիս է, իրենք 20 մլն կրճատել են և դա ներկայացնում են որպես բարեգործություն, որ 1000 աշխատող, որոնք 200 հազար են ստանում, տաս տոկոս ավելի են ստանալու: Արդյոք ավելի բարոյական չէր լինի այդ ամեն ինչն անելուց առաջ ասել՝ սա սեփականատիրոջ միջոցներն են, ոչ թե աշխատավարձային ֆոնդի միջոցներն են»,- ասաց նա:
Ղազինայնը նշեց, որ սեփանակատերն անքակտելի իրավունք ունի իր սեփական միջոցներն այլևս չուղղել, որոշել՝ չի ուզում տրամադրել այդ ամսական 150 մլն-ը տեղավորվեք աշխատավարձային ֆոնդի մեջ:
«Սամվել Կարապետյանը չի անում այդ քայլը այս բոլոր անարդար մեթոդներից հետո որպես պետականամետ մարդ: Այսինքն, նա դրանով չի պատժում կառավարչին, իշխանությանը կամ Հանձնաժողովին:
Բացի այդ, իր գրպանից տված գումարը կրճատելու դեպքում միանշանակ կրճատումներ պետք է արվեն: Այսինքն, այդ ֆոնդի չափով աշխատակիցներ պետք է կրճատվեին, որ աշխատավարձային ֆոնդի մեջ տեղավորվեն: Եվ երրոդ պատճառն այն է, որ ՀԷՑ-ը կգնա կործանման»,- պարզաբանեց նա:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...