Ոչ իշխանական դաշտում ակտիվ կոնսուլտացիաներ են․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ընտրական գործընթացներին ընդառաջ, ոչ իշխանական դաշտում կոնսոլիդացիաների, նոր ֆորմատների վերաբերյալ ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում։
Մեր տեղեկություններով՝ երեկ «Օպերա սուիթ» հյուրանոցում հանդիպել են քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ։
Մասնավորապես` ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար, Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը եւ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Իզմիրլյան ԲԿ» տնօրեն, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Մենք պարզեցինք, որ այս խումբը նախկինում էլ է պարբերաբար հանդիպել` առաջիկա ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու նպատակով, բայց նոր ֆորմատը դեռ գլուխ չի գալիս:
Իսկ երեկ քննարկել են Էջմիածնի ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցը եւ կրկին որոշում չեն կայացրել։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»