ԱՄՆ-ում մեկնարկել է առաջին փորձնական լողացող արևային կայանի ծրագիրը
Կոլորադոյում ջրի վրա գործարկվել է ԱՄՆ-ում առաջին լողացող արևային էլեկտրակայանի ծրագիրը։ Այն մշակել է Noria Energy ընկերությունը։ 50 կՎտ հզորությամբ Aurea Solar կայանը կգործի Գոլդեն քաղաքում։
Այն կօգտագործի հետագծիչներ և էլեկտրաէներգիա կապահովի Ֆերմաունտ ջրամբարի տեղական ջրամատակարարման համակարգերի համար, որոնք պատկանում և կառավարվում են Consolidated Mutual Water Company (CMWC) ընկերության կողմից։ Համակարգը կառուցված է Noria-ի AquaPhi նոր տեխնոլոգիայով լողացող արևային էլեկտրակայանի հիման վրա։
Ի տարբերություն սովորական լողացող արևային վահանակների, որոնք ստատիկ են, AquaPhi կայանքները հետևում են արևի շարժմանը։ Այս հնարավորությունը մեծացնում է էներգիայի արտադրությունը 10-20%-ով։
AquaPhi-ն կարող է ավելացվել նոր ծրագրերում կամ օգտագործվել՝ արդիականացնելու առկա լողացող արևային էլեկտրակայանները։ Լողացող արևային էլեկտրակայանները գրավում են ուշադրությունը իրենց տնտեսական արդյունավետությամբ, իսկ ջրամատակարարման համակարգերի համար դրանք առաջարկում են կրկնակի առավելություն՝ մաքուր էներգիայի արտադրություն առկա ջրամբարների վրա և ջրի կորուստների կրճատում գոլորշիացման հետևանքով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»