Համաներման սպասումներ՝ քրեակատարողականներում. կլինի՞ նախընտրական զիջում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը վերջին օրերին տարբեր քրեակատարողական հիմնարկներից ակտիվորեն ստանում է լուրեր այն մասին, թե առաջիկայում համաներում է սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ կալանավորների շրջանում վստահություն է ձեւավորվել, որ հնարավոր է՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների վրա ազդեցություն ունեցող համաներման գործընթաց սկսվի, եւ իրենք վաղաժամ ազատ արձակվեն։
Սակայն ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պաշտոնապես հերքեց այդ լուրերը՝ ընդգծելով, որ նման բան չկա։
Նկատենք, որ սա չի նշանակում, որ ապագայում այդպիսի գործընթաց չի կարող սկսվել. համաներում նախաձեռնելու իրավունքը պատկանում է Կառավարությանը եւ Ազգային ժողովին, իսկ նախընտրական տարիներին նման նախաձեռնություններ երբեմն օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ հասարակության որոշ շերտերի, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց եւ նրանց ընտանիքների հավանական ձայները շահելու նպատակով։
Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Թեեւ ընտրություններին դեռ երկար ժամանակ կա, սակայն քաղաքական ուժերն արդեն նախապատրաստական աշխատանքների փուլում են, եւ նման գործիքակազմի օգտագործումը բացառել չի կարելի։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է հետեւել թեմայի զարգացումներին եւ պարբերաբար հրապարակել միայն ստուգված ու պաշտոնական տեղեկություն»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»