Նանուշյանը տեսանյութեր նկարելու ժամանակ ունի, ոլորտը կառավարելու՝ ոչ. պետպատվերները մերժվում են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի եւ փոխնախարարի սոցցանցային ակտիվությանը զուգահեռ ոլորտային բացթողումներն աստիճանաբար դուրս են գալիս ջրի երես։
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն ահազանգել էր, որ հիվանդանոցներում պետպատվերների գումարը սպառվել է: Բուժհաստատություններում համատարած «մերժումներ» են եւ հիվանդների անթիվ հերթեր։
Ակնհայտ է, որ պետպատվերների հատկացումների ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը, որը թեեւ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ջերմ հարաբերություններ չունի, սերտ շփվում է ՊԱԳ-ի պետ Սամվել Խարազյանի հետ, ձախողել է այս ոլորտի կառավարումը, բայց շարունակում է պաշտոնավարել։
Հիշեցնենք՝ Նանուշյանը օրերս անհարմար վիճակում էր հայտնվել Ազգային ժողովում, երբ ՔՊ-ական պատգամավորները նրան մանրամասն օրինակներ էին ներկայացնում, որ հիվանդանոցներում երեխաների համար պետպատվերներ չկան, իսկ փոխնախարարը բարձրագոչ հնչեցնում էր՝ «մենք խնդիր չունենք»։ Սակայն փաստերն ու ահազանգերը այլ բանի մասին են խոսում։
Բանն այն է, որ պետպատվեր ստանալու համար հուլիսին հերթագրված բուժառուների մեծ մասի հերթը հասնում է հոկտեմբերին, իսկ արդեն սեպտեմբերին հերթագրվածների հերթը հասնում է նույնիսկ հաջորդ տարի։
Օրինակ՝ սրտանոթային հետազոտության կամ քաղցկեղային հետազոտությունների համար պահանջում են հերթագրում՝ նշելով, որ գումար չկա, այն դեպքում, երբ նմանատիպ հիվանդությունների դեպքում հրատապ բուժում է անհրաժեշտ։
Այս բարձիթողի վիճակին զուգահեռ՝ Լենա Նանուշյանը «reel»-եր է տեղադրում, օրինակ՝ «գտեք 10 տարբերություն», «փոխնախարարի մեկ օրը» եւ այլն։
Ստացվում է, որ փոխնախարարը կարճ տեսանյութեր նկարելու ժամանակ ունի, բայց ղեկավարած ոլորտի խնդիրներից անտեղյակ է, ինչի մասին խոստովանեց ԱԺ-ում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»