Դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանության սրտի դատավոր Արմինե Մելիքսեթյանը, որն օգոստոսի 2-ին մեկ ամսով երկարացրեց Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը եւ մերժում է պաշտպանական կողմի բոլոր միջնորդությունները, դատախազի հետ տանդեմ կազմած, 2023 թվականին է նշանակվել Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր:
Եվ հաջորդ իսկ տարում նա եկամուտների աճ է գրանցել։ 2024-ի տարեսկզբին անշարժ գույքի, եկամուտների հայտարարագրի համաձայն՝ դատավորը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։
Իսկ տարվա ընթացքում ձեռք է բերել բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, եւ ավտոկայանատեղի։ Բնակարանն արժեցել է 31 մլն 791 հազար դրամ, իսկ ավտոկայանատեղին՝ 2,5 մլն դրամ։ Գնումն իրականացվել է «ՄԼ Մայնինգ»-ից։ Արդյունքում՝ 24 թ. տարեվերջի դրությամբ Մելիքսեթյանն արդեն ունեցել է 6 անշարժ գույք։ Արմինե Մելիքսեթյանը նաեւ բազմազավակ մայր է` 4 երեխա ունի: Նրան բնութագրելիս գործընկերներն ասում են` «ճաշ եփող կնիկը»:
Բայց Մելիքսեթյանին արդար չէ «ճաշ եփող» անվանելը, նա հասցրել է 4 զավակ ունենալուն զուգահեռ դատավոր նշանակվել, իսկ ամուսինը` Հուսիկ Հովհաննիսյանը, բավականին բարձր պաշտոն ունի ոստիկանության համակարգում: Նա ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության Աշտարակի բաժնի պետի տեղակալն է։
Մենք փորձեցինք կապվել Հովհաննիսյանի հետ, որ ճշտենք` իր հանգամա՞նքն է ստիպում կնոջը՝ իշխանամետ որոշումներ կայացնել եւ հոգեւորականի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդմանը մասնակից դառնալ, սակայն մեզ ասացին, որ տեղում չէ։
Արմինե Մելիքսեթյանը, հիշեցնենք, ժամանակին ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշում էր կայացրել։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»