Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ում թեժ պայքար է ընթանում վարչության նոր կազմում հայտնվելու համար: Ավելին, ըստ մեր աղբյուրների՝ ամեն բան արվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի «սիրելիներին» վարչությունից դուրս թողնելու համար:
Կուսակցության ներսում որոշ խմբեր իրականացնում են հակաքարոզչություն միմյանց դեմ՝ փորձելով ազդել վարչության ընտրության արդյունքների վրա:
Ըստ մեր աղբյուրների՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը չի ցանկացել այս անգամ առաջադրվել որպես վարչության անդամ (նա մայրիկ պիտի դառնա մեկ ամսից), բայց ներքին խարդավանքներ է հյուսում իր համար անցանկալի անձանց դեմ՝ ՔՊ իշխող վարչության կազմ նրանց մուտքը խափանելու համար:
Դավոյանը թշնամական է տրամադրված հատկապես Ալեն Սիմոնյանի ու Տիգրան Ավինյանի հանդեպ:
Ներքին պայքարը հիմնականում կենտրոնացած է այն հարցի շուրջ, թե արդյոք վարչության կազմում պետք է լինեն Ալեն Սիմոնյանի թեւը ներկայացնող անձինք՝ Հասմիկ Հակոբյանի գլխավորությամբ։
Կուսակցության որոշ անդամներ փորձում են ընտրությունների միջոցով ապահովել, որ իրենց ազդեցությունը պահպանվի կամ ուժեղանա վարչությունում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին՝ վարչության նոր կազմի ընտրության ժամանակ, խայտառակ կեղծիք եղավ, որը բացահայտեց «Ժողովուրդ» օրաթերթը, եւ նոյեմբերի 4-ին իշխող կուսակցությունը պաշտոնապես հաստատեց, որ իր ղեկավար մարմնի ընտրությունների արդյունքները սխալ են հաշվարկվել, ու իրականացվեց քվեաթերթիկների վերահաշվարկ։
Արդյունքում վարչության կազմից դուրս մնացին իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմ մտան պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը։
Հիմա ամեն բան արվում է, որպեսզի սեպտեմբերի 20-ին նույն սցենարը չկրկնվի, բայց որեւէ երաշխիք չկա»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»