Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր թիմակիցների հետ այլեւս չի խոսում Եվրամիությանն անդամակցելու հեռանկարներից։ ՔՊ-ականներն իրենց ներսում հասկացել են՝ ԵՄ-ում Հայաստանի անդամակցությանը ոչ ոք չի սպասում։
Իսկ արտախորհրդարանական «Եվրաքվե» նախաձեռնությունը, որով ԱԺ-ում ընդունվեց Եվրոպա ինտեգրման պատրաստակամության մասին հայտարարություն, ԵՄ-ում խանդավառությամբ չընդունվեց։ Ընդ որում՝ հիմա արդեն պարզ է դառնում, որ այդ նախագիծը նույնիսկ նախապես չէր համաձայնեցվել, լրջորեն չէր բանակցվել եվրոպական կառույցների հետ։ Եվ հենց այդ հանգամանքն է պատճառը, որ ընդունված փաստաթուղթը մնաց անպատասխան. ոչ մի փոխադարձ պատրաստակամություն կամ ազդակ ԵՄ-ից այդպես էլ չստացվեց։
Արդյունքում՝ իշխող ուժը դանդաղ, բայց հետեւողականորեն հեռացնում է ԵՄ մտնելու թեման իր քաղաքական առաջնահերթություններից։ ՔՊ-ի նոր ռազմավարությունն է դիվերսիֆիկացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ ավելի սերտ շփումներ հաստատելով Չինաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ։
Միեւնույն ժամանակ, իշխանության ներսում հիասթափությունը խորանում է նաեւ ԵՄ-ից չստացված խոստումների պատճառով։ Հիշեցնենք, որ Բրյուսելը դեռեւս 2021-ին խոստացել էր Հայաստանին տրամադրել 2.6 միլիարդ եվրո ներդրումային փաթեթ, սակայն մինչ այժմ փոխանցվել է ընդամենը շուրջ 500 միլիոն եվրո, այն էլ՝ հիմնականում դրամաշնորհների տեսքով։
Այսպիսով՝ Հայաստանի իշխանությունները փաստացի համոզվել են, որ ԵՄ-ն մեծ հաշվով խաբել է. ո՛չ քաղաքական պատրաստակամություն կա Հայաստանին ընդունելու, ո՛չ էլ խոստացված ֆինանսական աջակցությունն է տեղ հասել»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»