ՔՊ-ն տապալել է առողջապահական ապահովագրության խոստումը. ով է պատասխանատու․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը շարունակում է մնալ թղթի վրա։ Տարեցտարի հայտարարվում է, որ մեկնարկը մոտ է, սակայն ծրագիրը մշտապես հետաձգվում է։
Այս ձախողման առաջին պատասխանատուն փոխնախարար Լենա Նանուշյանն է։ Նա համակարգում է գործընթացը, սակայն իր պաշտոնավարման ընթացքում չի ապահովել ո՛չ ժամանակացույցի, ո՛չ էլ իրական արդյունքի պահպանում։ Նանուշյանը հայտնի է նրանով, որ հաջողությամբ խուսափում է պատասխանատվությունից՝ անտեղյակ լինելով իր ոլորտի բազմաթիվ նրբություններից։ Այսօր էլ նա փորձում է ձախողումը բարդել նախարար Անահիտ Ավանեսյանի վրա՝ ունենալով նաեւ լարված հարաբերություններ նրա հետ։
Միեւնույն ժամանակ քննադատությունը նախարար Ավանեսյանին եւս չի կարող շրջանցել։ Որպես քաղաքական թիմի անդամ՝ նա ոչ միայն պետք է ՔՊ նիստերին մասնակցեր, այլեւ պարտավոր էր ապահովագրության ծրագիրը հասցնել ավարտի եւ թույլ չտալ դրա շարունակական հետաձգումը։ Իրականում նախարարն անգործությամբ նպաստել է, որ ամենակարեւոր խոստումը շարունակի մնալ չիրագործված։
Արդյունքում, պետք է արձանագրել, որ ՔՊ իշխանությունը տապալել է սեփական ծրագրի առանցքային կետերից մեկը։ Սա միայն առողջապահական ոլորտի խնդիր չէ. ապահովագրության ներդրումը նաեւ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման պարտադիր պայմաններից է։ Այս ձախողումը ոչ միայն խաթարում է Հայաստանի քաղաքացիների սոցիալական անվտանգությունը, այլ նաեւ թուլացնում է երկրի եվրոպական օրակարգը։
ՔՊ-ն, նախարար Անահիտ Ավանեսյանը եւ սոցապնախարար Արսեն Թորոսյանի մտերիմ փոխնախարար Լենա Նանուշյանը պարտավոր են հասարակությանը տալ պարզ ու հստակ պատասխան. երբ է վերջապես իրականացվելու համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, թե՞ այն շարունակում է մնալ միայն նախընտրական քարոզչության հերթական խաբկանքը»։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա Ալավերդյան
Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոն...