Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան» Ողջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ Զաքարյան Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանՈւկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն

Մարդկանց մոլորության մեջ են գցում, խաբում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտենում է հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը, մնացել է երկու ամսից քիչ ժամանակ, և կառավարությունը փորձում է ամեն կերպ մեծացնել հայտարարատուների թիվը, որը վերջին տվյալներով չէր հասնում անգամ 100 հազարի։

«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը և նրա ղեկավար Նաիրի Սարգսյանը դեռ ամիսներ առաջ նախաձեռնեցին «Դեմ եմ հայտարարագրմանը» արշավը, որը ևս, փաստորեն, տվել է իր արդյունքները։ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասում է՝ հարցում են ուղարկել պետեկամուտների կոմիտե, պատասխանը ստանալու ժամանակ հստակ կտեղեկանան, թե քանի քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել։ «Մեր նախնական գնահատմամբ, այս պահին հայտարարատուների ներկայացրած հայտարարագրերի քանակը չի գերազանցելու 120 հազարը։ Պատրաստվում են իրենց եկամուտները հայտարարագրել կամ հայտարարագրել են բացառապես այն անձինք, որոնք ունեն ուսանող զավակներ և մինչև 100 հազար դրամ հետ ստանալու խնդիր ունեն։ Իրենց երբևէ կոչ չենք էլ արել, որ չհայտարարագրեն եկամուտները, այսինքն՝ սա ամբողջությամբ մեր պլանի շրջանակներում է։ Հայտարարագիր են ներկայացնում նաև պետական սեկտորի որոշ աշխատակիցներ, որոնք վախենում են իրենց ղեկավարների պահանջներից։ Նաև ստանում ենք ահազանգեր, որ դպրոցներում կամ այլ պետական մարմիններում պարտադրում են հայտարարագիր ներկայացնել։ Նրանք զանգահարում են մեր գրասենյակներ և ասում, որ, այնուամենայնիվ, չեն ներկայացնելու դրանք։ Մարդկանց մոլորության մեջ են գցում, նույնիսկ խաբում են, ասում՝ հիփոթեքային վարկի եկամտային հարկերը հետ չեք ստանալու։ Օրենքով այդպիսի կարգավորում նախատեսված չէ, բայց մոլորության մեջ գցելով, վախի մթնոլորտ ստեղծելով՝ ստիպողաբար փորձում են այնպես անել, որ մարդիկ հայտարարագիր լրացնեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Կարծում է, որ իրենց նախաձեռնությունը հաջողել է, որովհետև մարդիկ ականջալուր են եղել իրենց, բացասական հետևանքների մասին տեղեկացված են և չեն ներկայացնում հայտարարագրեր։ «Ե՛վ զրույցների, և՛ մեր արշավների ընթացքում ասել ենք՝ կանխատեսում ենք, որ մինչև 150 հազար քաղաքացի կներկայացնի հայտարարագիր։ Մոտավորապես մեր կանխատեսումների շրջանակներում ենք։ Ակցիան հաջողությամբ կընթանա և ավելի մեծ թափ կստանա արդեն նոյեմբերից սկսած։ Կգնանք մինչև վերջ, որպեսզի հասնենք այս անհեթեթության չեղարկմանը։ Ընդգծեմ, որ արդեն հոկտեմբերից սկսած պատրաստ ենք լինելու։ Ըստ պատեհության կհասկանանք՝ երբ ենք մեկնարկում»,-նշեց նախաձեռնության ղեկավարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում