Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան
Նախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա ԿոստանյանՊետք է կոտրենք վախի և անտարբերության մթնոլորտը՝ մեր ձայնը լսելի դարձնելով. Կարուշ Հովեյան«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»

Երբ մեկը խնդիր ունի բոլորի հետ, ուրեմն բուն խնդիրն ինքն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավականին կանխատեսելի, բայցև ուշագրավ երևույթ է դիտարկվում հայրենի քարոզչաքաղաքական դաշտում: Նիկոլ Փաշինյանը, քպականներն ու իրենց սատելիտները ակտիվորեն «խաղաղություն» են «ծախում» հանրության վրա:

Մյուս կողմից՝ հետևում են փաստարկված հակադարձումներ, որ այն, ինչ Փաշինյանն ու «կոմպանիան» հրամցնում են որպես «խաղաղություն», իրականում նորանոր անվտանգային և էքզիստենցիալ (եթե կուզեք՝ գոյութենական) սպառնալիքներ է բերում: Այսինքն, այն, ինչը Փաշինյանը քարոզում է, գործնականում ոչ մի խաղաղություն էլ չէ: Հընթացս նկատենք, որ ընդդիմադիր ուժերն ու շրջանակներն անխուսափելիորեն պետք է կարողանան հնարավորություն գտնել՝ իրենց ջանքերը համադրելու և Փաշինյանի հիմնական «թեզը» լայն հանրության առաջ մերկացնելու հարցում, առնվազն:

Բայց այս պարագայում խնդիրը նույնիսկ դա չէ, քանզի նորություն չէ, որ ցանկացած հարցում այս իշխանություններն առաջնորդվում են ստի, կեղծիքի, մնաիպուլ յացիայի ու PR-ի տեսանկյունից: Սա կոնկրետ օրինակ է: Մեր դիտարկման թեմայի առումով էական է այն, որ կոնկրետ այս թեմայի ու ընդհանրապես բոլոր թեմաների հետ կապված բոլոր հակադարձումներին, ճշմարտության բացահայտումներին հաջորդում է իշխանական պաշտոնյաների, պատգամավորների, «ֆեյքերի» ու այլևայլ սատելիտների ագրեսիվ ռեակցիան: Ու ամենակարևորը՝ ի՞նչ են անում Փաշինյանն ու իր քարոզիչները (ֆեյք, չֆեյք, էական չէ): Նրանք բոլորին, ովքեր մերկացնում են իշխանական փուչիկ թեզ(եր)ը, համատարած անվանարկում են: Ըստ փաշինյանական, իշխանական քարոզչության, այդ բոլորը պետության թշնամիներ են, բոլորը ժողովրդի թշնամիներ են, բոլորը պատերազմի հրձիգներ են, բոլորը «ռսաշպիոններ» են, «5րդ շարասյուն» են, երկրի, պետության «լավը չուզողներ» են և այլն: Ավելի կարճ. բոլորը վատն են, բոլորը քըխ են, իսկ միակ ու անկրկնելի պուպուշը, խաղաղասերը, պետության ու ժողովրդի մասին հոգ տանողը ՔՊ-ն է, կառավարությունն է, այսինքն՝ մեն-միայն Փաշինյանը (չէ՞ որ նա և՛ կառավարությունն է, և՛ իշխանությունն է, և՛ ՔՊ-ն, դե՝ մնացածը չասենք): Միով բանիվ, միայն Փաշինյանն է ուզում պետության ու ժողովրդի լավը:

Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր «թիմը» խնդիր ունեն բոլորի հետ: Եվ խնդիր ունեն գերազանցապես այն պատճառով, որ մարդիկ, քաղաքական ու հասարակական շրջանակները, խմբերը ընդդիմանում են նրա վարած քաղաքականությանը, եթե, իհարկե, կարելի է տասնամյակներով Թուրքիայի ու Բաքվի փայփայած ծրագրերի ու քայլերի հլու-հնազանդ իրականացումը անվանել քաղաքականություն:

Հպանցիկ դիտարկումն էլ բավարար է դրանում համոզվելու համար:

Տեսեք, Փաշինյանը խնդիր ունի բոլոր ընդդիմադիր ուժերի և կուսակցությունների հետ: Անխտիր բոլորի հետ, բացառությամբ իբր ընդդիմադիր դիրքավորվող, իսկ իրականում իշխանական սատելիտ մի քանի խմբակները: Հասկանում ենք՝ առհասարակ, բնական է, որ, վերջին հաշվով, իշխանությունն ու ընդդիմությունը մշտապես խնդիր ունեն մեկը մյուսի հետ, ու ոչ միայն Հայաստանում: Սակայն խնդիրն այստեղ այն է, թե ինչ որակումներ է տալիս փաշինյանական քարոզչամեքենան, ինչպես է բոլորից թշնամի «կերտում»: Ինչպես է Արցախն ուրացած, հանձնած, արցախցիներին տնազուրկ դարձրած, հազարավոր հայորդիների զոհվելու պատճառ դարձած, պատերազմում պարտված, Հայաստանը անվտանգային լուրջ սպառնալիքների տակ դրած ուժը անսխալականության դիրքերից բոլորին «սխալ հանում»: Ի դեպ, այստեղ հատուկ ընդգծենք, որ ինչքան ազգային ու պետականամետ է անձը, ուժը, այնքան թափով է լինում և հարձակումը: Ասեք, որ շատ խոսուն է:

Մյուս կողմից՝ Փաշինյանը խնդիր ունի խոշոր գործարարների, բարերարների հետ, որոնք հանդես են գալիս ազգային արժեքների և ինստիտուտների պահպանության տեսանկյունից: Եթե այլ բան չլիներ էլ, ապա միայն Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորումն ու նրա դեմ քաղաքական հետապնդումը այնպիսի անհերքելի ու ցցուն փաստ է, որ այլ օրինակներ բերել չարժի էլ:

Փաշինյանն ու իր իշխանությունը խնդիր ունեն Հայ առաքելական եկեղեցու հետ, որի դեմ այնպիսի անարգ արշավանք են իրականացնում, որ թշնամիներն անգամ չէին կարող դրա մասին երազել: Ի լրումն, Փաշինյանն ինքզինքը Հայաստանի թիվ 1 ինկվիզիտոր է կարգել, բանուգործ թողած՝ ընկել է հոգևորականների հետևից: Իսկ խնդիր ունի Փաշինյանը ՀԱԵ-ի հետ, որովհետև մեր ազգային ու հոգևոր 1700-ամյա կառույցը բարձրաձայնում է Արցախի հայության անկապտելի իրավունքների մասին, որոնց վերաբերյալ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ծպտուն անգամ չեն հանում:

Ավելին, Փաշինյանն ու ՔՊ-ն խնդիր ունեն իրենց «քաղաքականության» հետևանքով կորսված, աղետի մատնված ու հայաթափված Արցախի՝ սեփական բնօրրանից բռնի տեղահանության ենթարկված հայության հետ: Թերևս այդ է նաև պատճառը, որ փաշինյանական իշխանությունը բացարձակապես ոչինչ չարեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը նախ՝ չհայտնվի ադրբեջանական գերության մեջ, իսկ հետո էլի ոչինչ չի անում, որ նրանց դուրս բերի այդ գերությունից: Ի լրումն, Փաշինյանի իշխանության վերաբերմունքը Արցախի բռնագաղթած հայության նկատմամբ դուրսմղողական է. արցախահայերին անվանարկում են, վիրավորում, նվաստացնում, սոցիալական աջակցությունը ցուցաբերում են չուզելով, գործնականում մղում են երկրից արտագաղթելու:

Փաշինյանը, առհասարակ, խնդիր ունի ինքնուրույն մտածողություն, քննական ընկալում ունեցող ցանկացած անձի ու շրջանակի հետ, անգամ եթե նման անձ, ինչ-որ հրաշքով, դեռևս գտնվում է իրեն ծափահարող իշխանական կամ քպական միջավայրում: Փաշինյանը խնդիր ունի երկրի պաշտպանության գործում վաստակ ունեցած զինվորականների հետ: Նա խնդիր ունի բոլոր նրանց հետ, ովքեր դերակատարում են ունեցել մեր հաղթանակներում:

Փաշինյանը խնդիր ունի անգամ մարզական հաջողությունների հասած ու երկրի մարզական պատիվը բարձր պահած անվանի մարզիկների հետ: Փաշինյանը խնդիր ունի բոլոր այն խոշոր համայնքների հետ, որտեղ ՔՊ-ին (այսինքն՝ իրեն) մերժել են:

Փաշինյանը թերևս միայն Էրդողանի ու Ալիևի հետ խնդիրներ չունի, բայց դա այլ հարց է:

Հիմնականը. Փաշինյանը երկրի ներսում խնդիր ունի գրեթե բոլորի հետ: Նա խնդիրներ է ստեղծում երկրի ու ժողովրդի, առհասարակ՝ հայության համար: Ու արդեն քիչ է մնում, որ նա ու իր քարոզիչներն ասեն, թե՝ «այս ժողովուրդը լավը չի, տարեք, ուրիշ ժողովուրդ բերեք»:

Սակայն այստեղ էական է այլ բան. եթե (երբ) դու խնդիր ունես բոլորի հետ, ապա բուն խնդիրը դու ես: Սա «հեծանիվ մոգոնել չէ», սա կարող են հաստատել բոլոր հոգեբանները: Այլ մասնագետներ ևս:

Ու չնայած Փաշինյանն ինքը կոչ է անում իրենից ազատվել հեղափոխական ճանապարհով կամ համաժողովրդական ապստամբությամբ, բայց քաղաքական ուժերն ու շրջանակները դեռևս հույս ունեն, որ դա հնարավոր կլինի անել առանց նման ցնցումների, հերթական կամ արտահերթ ընտրություններով: Այո, Հայաստանին, մեր հասարակությանը իսկապես պետք է խաղաղություն: Առնվազն՝ այս 7 տարվա շնչահեղձությունից, հոգեմտավոր աղետից ու տոքսիկացիայից ուշքի գալու, երկրի խարխլված տնտեսությունը վերականգնելու, բանակն արդիականացնելու համար:

Փաշինյանի՝ իշխանության մնալու պարագայում դա բացառված է:

Իսկ առհասարակ, երբ Փաշինյանն ինչ-ինչ խոստումներ է տալիս, չարժե մոռանալ, որ ամբիոնի կամ խոսափողի մոտ պրոֆեսիոնալ մոլորեցնող է ու բազմիցս «բռնվել» է խաբելու մեջ, միշտ խոստացածի, ասածի հակառակն անելու մեջ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում