Թովմասյանի և ՔՊ քարտուղարի միջադեպը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում օրեր շարունակ թիվ մեկ քննարկման թեման դարձել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի եւ խմբակցության քարտուղար Հովհաննիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը։
Հիշեցնենք՝ Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել էր Բաքվի բանտում գտնվող հայ գերիների խնդրի մասին, ինչից հետո բախվել էր իշխող ուժի ներկայացուցչի խուլիգանական վարքագծին։ Թովմասյանի առաջարկը՝ թմրանյութերի թեստ հանձնելու վերաբերյալ, ստացավ սարսափելի ու անթույլատրելի արձագանք հենց խմբակցության քարտուղարի կողմից։
Այս միջադեպը լայն արձագանք է գտել հասարակության տարբեր շերտերում։ Քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ խստորեն դատապարտել են կատարվածը եւ պահանջում են, որ Հովհաննիսյանը վայր դնի պատգամավորական մանդատն ու հեռանա Ազգային ժողովից։
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում եւս բավականին լուրջ դժգոհություններ են առաջացել։ Շատ կուսակիցներ եւ պատգամավորներ դատապարտել են Հովհաննիսյանի պահվածքը եւ այն համարել անթույլատրելի։ Հովհաննիսյանն ինքն էլ փոշմանել է ու հասկացել այդ մասին: Միեւնույն ժամանակ կուսակցության ներսում ձեւավորվել է որոշում՝ հրապարակային հայտարարություններում փորձել հավասարության նշան դնել Թագուհի Թովմասյանի եւ Հովհաննիսյանի վարքագծի միջեւ։ Վերջին օրերին արդեն մի շարք պատգամավորներ առանց ամաչելու նման ձեւակերպումներով են հանդես գալիս։
Սակայն հանրային դաշտում միջադեպը խիստ բացասական ազդեցություն է ունեցել հենց իշխող ուժի վրա։ Այս պատճառով էլ ՔՊ-ն մինչ այս պահը խուսափում է պաշտոնական դիրքորոշում հայտնելուց՝ լավ հասկանալով, որ ցանկացած հայտարարություն կարող է նոր ալիք բարձրացնել»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան