Կադաստրի պետին կհրավիրեն քննչական. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանին քննչական կոմիտեն պատրաստվում է ծանուցում ուղարկել՝ հրավիրելով հարցաքննության։
Նրան վկայի կարգավիճակով կհարցաքննեն Վերոնիկա Մելիքյանի հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Վերոնիկա Մելիքյանը հայտնել էր, որ Սուրեն Թովմասյանի մտերիմները առեւանգել են իր ամուսնուն, տարել ու դաժանաբար ծեծել։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանը եւս պատրաստվում է քննչական կոմիտեում հարցաքննվելու ժամանակ հաղորդում ներկայացնել տուժող, ծեծված Արթուրի դեմ, որը հայհոյախառն հաղորդագրություն էր ուղարկել իրեն։
Ստացվում է, որ Կոմիտեում նոր քրեական գործ է հարուցվելու՝ այս անգամ ծեծվածի նկատծամբ:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը) եւ 191-րդ հովածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առեւանգելը): Կատարվում է նախաքննություն։
Ըստ քաղաքացի Վերոնիկա Մելիքյանի՝ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը պատվիրել է ծեծի ենթարկել իր ամուսնուն, որը գնացել էր իր կնոջը (Վերոնիկա Մելիքյանին) աշխատանքից ազատելու հարցի պարզաբանման հետքերով:
Ըստ մեր աղբյուրների՝ դեպքին նախորդել է կնոջ՝ աշխատանքից ապօրինի ազատումը։ Վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չստանալով՝ ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, նրա ընտանիքի պնդմամբ, Արթուրին առեւանգել են եւ դաժանաբար ծեծել։ Նշվում է, որ ծեծի տեսարանը շարունակվել է մի քանի ժամ եւ մասնակցել է շուրջ հիսուն մարդ։
Կադաստրի պետ Սուրեն Թովմասյանը Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում պնդեց, որ ինքը որեւէ մեկին չի պատվիրել մարդ ծեծել ու իրեն նման բան թույլ չէր տա»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...