ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից․ «Հրապարակ»
Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեի ուշ երեկոյան ՔՊ վարչությունը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ արտահերթ նիստ է արել։ Թեման լրատվամիջոցներին ուղարկված անանուն նամակն է եղել, ՔՊ վերնախավը որոշել է քննել Հայկ Սարգսյանի եւ Ալեն Սիմոնյանի կոնֆլիկտը: Սարգսյանը դեռ ամիսներ առաջ էր վարչություն դիմում ներկայացրել` Սիմոնյանի դեմ, սակայն նիստի օրը երկրում չլինելու պատճառաբանությամբ, չէր մասնակցել քննարկմանը, եւ դիմումը մնացել էր առանց քննության։
Երեկ տարածված նամակից հետո ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Սարգսյանն է, եւ կանչել են գորգի վրա։ Սարգսյանն իր դիմումում նշել էր, որ ԱԺ նախագահը կոռուպցիոն կապի մեջ է բուքմեյքերական ընկերություններից մեկի հետ, դրանով է պայմանավորված իր նախագծի դեմ հակընդդեմ տեսակետը: Վարչությունում երեկ լսել են կողմերին եւ եզրակացրել, որ Հայկ Սարգսյանի պնդումները հիմնավորված չեն, ուստի Սիմոնյանին կարգապահական տույժի չեն ենթարկել։ Սա չի նշանակում, որ հարցը փակվել է, եւ կողմերը հաշտություն են կնքել։
Ամենայն հավանականությամբ, ՔՊ համագումարից հետո վարչությունը կքննի նաեւ Հայկ Սարգսյանի հարցը, պատրաստվում են քննել պատգամավորի վարքը, քանի որ նա «խախտել է կուսակցության կանոնադրությունը»` Կոտայքի կուսակիցների մոտ բամբասել է Ալեն Սիմոնյանից եւ, որ առավել անթույլատրելի է` արտահոսք է կազմակերպել։
Ինչո՞ւ հարցը չեն քննում մինչեւ համագումարը, վարչության անդամի թեկնածու է նաեւ Սարգսյանը, թողել են, որ մասնակցի ընտրություններին: ՔՊ-ից ասացին նաեւ, որ սա ոտքի վրա գործընթաց չէ, նախ պետք է դիմում գրվի Վերահսկող մարմնին, քննեն, եթե հարկ համարեն, հասցեագրեն Վարչությանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...