Կաթողիկոսին հեռացնելուն զուգահեռ՝ Շողակաթ TV-ն էլ կփակեն. բացառիկ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները ոչ միայն Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին են ուզում գահընկեց անել, այլեւ ուզում են փակել եկեղեցու քարոզչական միակ հեռուստաալիքը՝ «Շողակաթ»-ը:
Հիշեցնենք, որ դեռ նախանցած տարի ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի կողմից առաջարկ եղավ դադարեցնել «Շողակաթ» հոգեւոր-մշակութային ալիքի ֆինանսավորումը եւ տվյալ գումարը հատկացնել «Հանրային հեռուստաընկերությանը»։
Իշխանական պատգամավորները ողջունեցին առաջարկը։
ՔՊ-ական մյուս պատգամավոր Թագուհի Ղազարյանն էլ առաջարկեց մրցութային կարգով ապահովել ֆինանսի տրամադրումը։ Պատգամավորի համոզմամբ՝ «Շողակաթ»-ն ուղղակի «վերցրել եւ տրամադրել են կրոնական կառույցի, որն ամենեւին ամբողջ քաղաքացիներին չի ներկայացնում»։ Ղազարյանը նշել էր՝ պետք է ամբողջովին մշակութային ալիք ունենալ։
Թագուհի Ղազարյանին անհանգստացրել էր նաեւ այն, որ հեռուստաընկերությունն անդրադարձել էր «Սրբազան պայքար»-ին, սակայն «Շողակաթ»-ի անդրադարձը եղել է միայն եկեղեցական կյանքի տրամաբանությամբ, եւ հեռուստաալիքը դադարել էր լուսաբանել պայքարը, երբ սառեցվեց Բագրատ Սրբազանի հոգեւոր ծառայությունը։
«Ժողովուրդ» օրաթերթին Թագուհի Ղազարյանը հայտնեց, որ քննարկումներ են ընթանում այս պահին, սակայն թե ինչ փուլում են այդ քննարկումները եւ ինչ են առաջարկում «Շողակաթ»-ի փոխարեն, ինչ նախագիծ են ունենալու՝ մանրամասներ չհայտնեց։ ՔՊ-ական պատգամավորը միայն տեղեկացրեց, որ մոտակա ժամանակներս որոշում կկայացնեն «Շողակաթ» հեռուստաընկերության վերաբերյալ եւ հանդես կգան հրապարակային հայտարարությամբ։
Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները վստահեցնում են, որ հենց Թագուհի Ղազարյանն է նախաձեռնել օրինագիծ՝ հեռուստաընկերությունը փակելու վերաբերյալ»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»