Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
Վեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Տեսանյութեր

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր

Օրվա իշխանությունն իրեն վերապահել է գրականության, արվեստի ու մշակույթի «գրաքննիչի» դեր, այդ կերպ ոչ միայն չարաշահելով իր սահմանադրական լիազորությունները, այլ նաև ուղիղ հարված հասցնելով ստեղծագործ միտքին։ Ավելին, ստեղծագործ մարդուն դնել կաղապարների մեջ, թելադրել՝ ինչի մասին կարելի է գրել կամ բեմադրել, իսկ ինչի մասին՝ ոչ, նշանակում է սպանել ազատության այն հենասյունը, որի վրա կանգնած է յուրաքանչյուր իրական ժողովրդավարություն։

Վերջին օրերին դրա ամենավառ դրսևորումներից մեկն եղավ «Հանդարտ» թատրոնում տեղի ունեցած միջադեպը, երբ իրեն «հզորագույն թատերագետ» ներկայացնողը փորձեց ներկայացման ողջ բովանդակությունը մեկնաբանել բացառապես իր քաղաքական տրամաբանության շրջանակում՝ այն վերածելով քարոզչական հարթակի։ Արվեստը այս դեպքում կորցնում է իր ազատ, համամարդկային դաշտը և դառնում իշխանության գաղափարական գործիքը։ Սա գրաքննության դասական օրինակ է, որը ոչնչով չի տարբերվում այն մեխանիզմներից, որոնցով տոտալիտար համակարգերը փորձում էին ուղղորդել ստեղծագործ միտքը։

Պատմական փորձը հստակ ցույց է տալիս՝ երբ պետությունը փորձում է վերահսկել մշակույթն ու արվեստը, արդյունքը միշտ աղետալի է։ Խորհրդային միությունում գրաքննությունը դարձավ ստեղծագործական կյանքի անբաժան մաս․ «սոցիալիստական ռեալիզմը» պարտադրվում էր որպես միակ «թույլատրելի» ժանր, իսկ յուրաքանչյուր արտահայտություն, որը դուրս էր այդ կաղապարներից, ընկալվում էր որպես քաղաքական հակագործողություն։ Նույնն էր նացիստական Գերմանիայում, որտեղ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեին ռեժիմի քարոզչությանը․ «ոչ գերմանական» համարվող ստեղծագործությունները այրվում էին հրապարակներում։ Նույնիսկ արևմուտքում՝ Մակարտիզմի տարիներին ԱՄՆ-ում, արվեստագետներ ու գրողներ հայտնվում էին «սև ցուցակներում»՝ կասկածվելով կոմունիստական համակրանքների մեջ։ Այս բոլոր օրինակը ցույց են տալիս՝ երբ պետությունն իր ձեռքը վերցնում է ստեղծագործ միտքը, այն վերածվում է գործիքի՝ անկախ գաղափարախոսությունից։

Այսօր Հայաստանում իշխանությունը գործում է նույն տրամաբանությամբ։ Նիկոլ Փաշինյանը, մոռանալով իր սահմանադրական լիազորությունների սահմանները, արվեստի, գրականության, եկեղեցու և անգամ իրավական համակարգի նկատմամբ վարում է նույն ոճը։ Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը, եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ուղղորդված քարոզչական հարձակումները նույն տրամաբանության մեջ են․ իշխանությունը փորձում է սահմանել ոչ թե օրենքի և Սահմանադրության չափանիշներով, այլ սեփական քաղաքական շահերով։ Իսկ այն պնդումը, թե «ես որպես հավատացյալ եմ այս գործընթացը նախաձեռնում, այստեղ քաղաքական նարատիվ չկա», պարզունակ մանիպուլյացիա է։ Ըստ էության՝ քաղաքական գործիչը «հավատացյալի» դիմակով փորձում է հարվածել եկեղեցուն կամ արվեստին, ինչն առավել վտանգավոր է, քան բացահայտ գրաքննությունը։

Ամենամեծ մտահոգող հանգամանքերից է նաև այն, որ այս բոլոր ոտնձգությունների ֆոնին լուռ են մնում բոլոր այն կառույցները, որոնք հենց դրա համար են ստեղծված՝ պաշտպանելու խոսքի ազատությունը, մշակութային ինքնուրույնությունը և հոգևոր ինստիտուտների անկախությունը։ Մի պահ պատկերացնենք՝ եթե նույն միջադեպը տեղի ունենար նախկին իշխանությունների օրոք, ինչ աղմուկ էր բարձրանալու Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Այս լռությունը միայն մեկ բան է ապացուցում․ գործ ունենք ընտրովի մոտեցման հետ, երբ ժողովրդավարական նորմերը հիշատակվում են միայն ընդդիմադիրներին հարվածելու համար, իսկ իշխանության գործողությունները դիտվում են որպես «անվնաս»։

Արվեստը և մշակույթը երբեք չեն կարող լինել իշխանության ենթակայության տակ․ դրանք կամ ազատ են, կամ պարզապես գոյություն չունեն։ Իսկ երբ իշխանությունը փորձում է գրաքննիչ դառնալ, իրականում այն վախենում է ազատ մտքից։ Եվ սա արդեն ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական խնդիր է։