Զինված ուժերում խաղաղությունը ժամանակավոր են համարում․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը «խաղաղության» թեման հաղթաթուղթ են դարձրել իրենց ձեռքին եւ շարունակ խոսում են նաեւ սահմանազատման մասին ու հավաստիացնում, որ դրա արդյունքում ադրբեջանական զինուժը դուրս է գալու Հայաստանի սուվերեն տարածքի այն 200 քառակուսի կիլոմետրից, որտեղ արդեն 4 տարի է՝ նստած է եւ անգամ դիրքեր է կառուցում, գործող զինվորականները խոսում են այն մասին, որ դա անհնարին է լինելու, եթե Հայաստանը չդիմի ուժային միջոցով նրանց դուրս մղելու քայլին:
Բանն այն է, որ ադրբեջանցիները որեւէ կերպ չեն համաձայնում 2021-2022 թթ․ օկուպացրած տարածքներից դուրս գալ անգամ սահմանազատումից հետո: Գաղտնիք չէ, որ նրանք հիմնականում ռազմավարական նշանակության տարածքներ են զավթել եւ հիմա էլ տարածքային նորանոր պահանջներ են ներկայացնում մեզ։
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե Փաշինյանը մնա եւ լինի հետագայում որոշողը, ապա նա որեւէ խնդիր չի տեսնում այդ տարածքներն ադրբեջանական կողմին թողնելու հարցում, սակայն զինվորականներն ասում են, որ դա աղետալի կորուստ է մեզ համար, եւ մենք հետո ենք հասկանալու, թե այդ ստրատեգիական դիրքերը թշնամու վերահսկողության տակ գտնվելն ինչ ողբերգական հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց