Ներսում իմպիչմենտ՝ դրսում հանրահավաք. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ Սերժ Սարգսյանի թիմակիցների հրավիրած խորհրդարանական լսումներն են կայանալու` վարչապետին իմպիչմենտ հայտնելու հարցով։
Լսումներին նախորդել են քաղաքական կոնսուլտացիաներ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ, հրավիրված են տարբեր քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Բայց որոշել են չկենտրոնանալ իմպիչմենտի վրա, այլ առավել լայն քննարկում ծավալել՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի ելքերի վերաբերյալ։
Սակայն գլխավոր ինտրիգն այն է, թե իմպիչմենտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի տեսակետից տարբերվող դիրքորոշում ունեցող Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները կմասնակցե՞ն լսումներին:Մեզ ասացին, որ անպայման մասնակցելու են:
Մեր տեղեկություններով, «Հայաստան» դաշինքից մի քանի անձ է մասնակցելու, իսկ նրանցից մեկը նաեւ ելույթ է ունենալու եւ նորից շարադրելու է քոչարյանականների հայտնի տեսակետը, որ իմպիչմենտը դատապարտված է ձախողման, քանի որ ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը չի պատրաստվում միանալ այդ գործընթացին, իսկ ընդդիմության ունեցած ձայները բավարար չեն:
Նույն` լսումների ժամին խորհրդարանի առջեւ նախատեսվում է հանրահավաք, որը կազմակերպել է «Արթուն ենք» շարժումը: Դրա իմաստն էլ հանրային ճնշում ապահովելն է եւ ի ցույց դնելը, որ ժողովուրդը պատրաստ է փողոց դուրս գալու, եթե խորհրդարանի ներսում որեւէ պրոցես մեկնարկի:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...