Ադրբեջանցուն Երևանում էքսկուրսիա են տարել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ Ռոթ» սեմինարին Հայաստան ժամանած թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին մի լավ ման են տվել Երեւանում։
Տեղեկացանք, որ սեմինարին մասնակցող ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովի համար գիդի առաքելությունն իրականացրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ նորընտիր վարչության անդամ Արմեն Խաչատրյանը: Մատենադարան է տարել, շրջել են Երեւանի փողոցներում:
Պատմում են, որ ադրբեջանցին տպավորված է եղել երեւանյան հին շենքերով։ Շփվել են ռուսերենով։
«Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում. ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» թեմայի շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացված սեմինարին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ ասոցացված երկրների շուրջ 160 պատվիրակ, միջազգային եւ տեղական փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Հենց սեմինարի շրջանակներում էր ադրբեջանցի պատվիրակը հայտարարել, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից, բայց Հայաստանի անկախության հռչակագրում եւ Սահմանադրությունում կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, եւ Բաքվի համար կարեւոր է, որ դրանք վերացվեն։
Շեշտել է, որ միայն ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը վերջնականապես կստորագրի խաղաղության փաստաթուղթը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...